Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի հետ պայմանագիրը չեղյալ է հայտարարվել

16.10.2015, 15:59
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ պայմանագիրը չեղյալ է հայտարարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի հետ պայմանագիրը չեղյալ է հայտարարվել
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ պայմանագիրը չեղյալ է հայտարարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։

 «Բոլոր շահագրգիռ կողմերը եկան միաձայն որոշման և չեղյալ հայտարարեցին ՀԵՑ–ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը, ով զբաղեցնում էր այդ պաշտոնը 2011 թ.–ից», – ասաց Սարջանյանը։

Նա տեղեկացրեց, որ ՀԷՑ–ի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը, ով աշխատանքի բազմամյա փորձ ունի էներգետիկ ոլորտում, այդ թվում` ՀԷՑ–ում։

 «Տաշիր» ընկերությունների խումբն ու «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը 2015 թ.–ի սեպտեմբերի 30–ին ստորագրեցին Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների գնման–վաճառքի մասին պայմանագիրը։ Գործարքին արդեն հավանություն են տվել Հայաստանի կառավարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն իրականացնում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման գործունեություն, ինչպես նաև էլեկտրաէներգիան Վրաստան և Լեռնային Ղարաբաղ արտահանելու արտոնագիր ունի։ –0–