ՀԿԵ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկաթուղիների սակագնային կարգավորման մարմինների խորհրդաժողովին
29.10.2013,
11:17
Հարավկովկասյան երկաթուղու պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկաթուղիների սակագնային կարգավորմանմարմինների միջազգային խորհրդաժողովին, տեղեկացնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հարավկովկասյան երկաթուղու պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկաթուղիների սակագնային կարգավորմանմարմինների միջազգային խորհրդաժողովին, տեղեկացնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից։
Խորհրդաժողովն անցկացվել է սեպտեմբերի 24-25-ը Մոսկվայում և նվիրված է եղել արդյունավետ սակագնային կարգավորմանն ու երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքներում ներդրումների խթանմանը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՀԿԵ ղեկավարը խորհրդաժողովի շրջանակում ներկայացրել է «երկաթուղային տրանսպորտի կոնցեսիայի փորձն ու պրակտիկան Հայաստանի երկաթուղու օրինակով»՝ ներկայացնելով ընկերության գործունեության տարբեր կողմերը:
Խորհրդաժողովը կազմակերպել էին ՌԴ Սակագների դաշնային ծառայությունը, ՌԴ տրանսպորտի նախարարությունը, «ՌԵ» ԲԲԸ-ն «Էքսպեդիտորների գիլդիա» ոչ առևտրային համագործակցությունը: Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ և ղեկավարներ ՌԴ կառավարությունից, կառավարչական մարմինների ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Իտալիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Չեխիայից, Լեհաստանից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Չինաստանից, Լատինական Ամերիկայի երկրներից, Երկաթուղիների միջազգային կազմակերպությունից, Երկաթուղիների համագործակցության կազմակերպությունից, ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղային վարչություններից, եվրահանձնաժողովից, Եվրասիական տնտեսական կոմիտեից, Եվրոպական երկաթուղային գործակալությունից, գործարար, գիտական ոլորտների ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովի հարթակում քննարկվել են արդյունավետ սակագնային քաղաքականության առանցքային սկզբունքներն ու երկաթուղային ենթակառուցվածքներում ներդրումների խթանման միջոցները, դրանց իրագործումն, ինչպես նաև ճկուն սակագնային քաղաքականության, տրանսպորտային իրավունքի և օրենսդրության հարցեր, սակագնային կարգավորման փորձն ինտեգրացիոն գործընթացների պայմաններում: -0-