Հունաստանը դադարեցնում է միջազգային առցանց վճարումները. գործակալություն
29.06.2015,
11:55
Հունաստանը դադարեցնում է միջազգային առցանց վճարումները, երկուշաբթի երեկոյան ժամերից սկսած երկրում չեն գործի բանկոմատները, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը` հղում անելով հունական կառավարության աղբյուրին։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./ԱՌԿԱ/. Հունաստանը դադարեցնում է միջազգային առցանց վճարումները, երկուշաբթի երեկոյան ժամերից սկսած երկրում չեն գործի բանկոմատները, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը` հղում անելով հունական կառավարության աղբյուրին։
Նրա տվյալներով` երկուշաբթի օրվանից առցանց փոխանցումներ հնարավոր կլինի անել միայն Հունաստանի սահմաններում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Ավելի վաղ Հունաստանի կառավարությունը պաշտոնապես հայտնել է, որ երկրի բանկերի աշխատանքը դադարեցվում է մինչև հուլիսի 6–ը։ Բանկից գումար կանխիկացնելու ամենօրյա սահմանաչափ է սահմանվում` յուրաքանչյուր բանկի մեկ անձի մեկ հաշվեհամարից օրական 60 եվրոյի չափով։
Հունաստանում հուլիսի 5–ին կանցկացվի հանրաքվե միջազգային վարկատուների հետ համաձայնագրի հարցով։ Հանրաքվեի ժամանակ կորոշվի, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 2015 թ.–ի հունիսի 25–ին ներկայացրած համաձայնագրի նախագծին։–0–