Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը I եռամսյակում ավելացել է` հասնելով 41,4–ի
28.04.2015,
19:52
Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը 2015թ.–ի առաջին եռամսյակում ավելացել է 0,3 տ.կ.–ով և կազմել 41,4, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողների վստահության ցուցանիշը 2015թ.–ի առաջին եռամսյակում ավելացել է 0,3 տ.կ.–ով և կազմել 41,4, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։
Հարկ է նշել, որ Հայաստանում սպառողների վստահության ցուցանիշի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընթացիկ պայմանների ցուցանիշն աճել է 1,7 տ.կ.–ով և կազմել 32,2 , որը բաղկացած երեք բաղադրիչներից։
Միաժամանակ ընթացիկ պայմանների բոլոր երեք բաղադրիչներն առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճ են գրանցել։ Այսպես, խոշոր գնումների իրականացմանը փաստը գնահատող ցուցանիշն ընթացիկ եռամսյակում ավելացել է 1,2 տ.կ.–ով` հասնելով 51,1–ի։ Ընթացիկ ֆինանսական վիճակի փոփոխության ցուցանիշը, նախորդ եռամսյակի համեմատ, ավելացել է 2,3 տ.կ.–ով` հասնելով 30,7–ի, իսկ տնային տնտեսությունների կողմից ընդհանուր տնտեսական վիճակը գնահատող ցուցանիշն ավելացել է 1,4 տ.կ.–ով` մինչև 14,7 տ.կ.։
ԿԲ տվյալներով` ապագա պայմանների ցուցանիշը անկում է գրանցել, որը պայմանավորված է նրա բոլոր երեք բաղադրիչների նվազմամբ։ Այս ցուցանիշը, նախորդ եռամսյակի համեմատ, նվազել է 1,2 տ.կ.–ով` կազմելով 50,6։
Տնային տնտեսությունների կողմից խոշոր գնումների սպասումները գնահատող ցուցանիշն այս եռամսյակում նվազել է 0,1 տ.կ.–ով` հասնելով 55,5–ի։ Ֆինանսական վիճակի փոփոխությունների սպասումները գնահատող ցուցանիշն այս եռամսյակում նվազել է 0,2 տ.կ.–ով` հասնելով 43,9–ի, իսկ տնային տնտեսությունների զբաղվածության փոփոխության սպասումները նկարագրող ցուցանիշն այս եռամսյակում նվազել է 3,3 տ.կ.–ով` հասնելով 52,4–ի։
Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա սպասումների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված որպես ապագային վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն: Սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն:
2005թ.–ի սկզբից ՀՀ ԿԲ–ն ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ է անցկացնում նախորդ ժամանակահատվածի համեմատ ներկա տնտեսական իրավիճակի փոփոխությունը գնահատելու, ուսումնասիրվող սուբյեկտների տնտեսական ակնկալիքները գնահատելու, հարցումների արդյունքների հիման վրա բաղադրիչ տնտեսական ցուցանիշները հաշվելու և հրապարակելու նպատակով։–0–