Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Իրանը հնարավորությունների երկիր է Հայաստանի համար. Intellinews

25.02.2016, 13:42
Հայկական կողմը զգուշավոր լավատեսությամբ է տրամադրված այն հարցում, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո այդ երկրի հետ առևտրի աճը կթեթևացնի Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը, գրում է Intellinews–ը։
 Իրանը հնարավորությունների երկիր է Հայաստանի համար. Intellinews
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական կողմը զգուշավոր լավատեսությամբ է տրամադրված այն հարցում, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո այդ երկրի հետ առևտրի աճը կթեթևացնի Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը, գրում է Intellinews–ը։

Հոդվածի հեղինակ, Alaco վերլուծական կենտրոնի ԱՊՀ գծով վերլուծաբան Ջոնաթան Մելիսի խոսով` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս անդրադարձել է երկրի տարածաշրջանային դժվար իրավիճակին՝ նշելով, որ իր երկիրը «պետք է հարմարվի այն մտքին, որ արևելքում և արևմուտքում իրական գործընկերներ չունի: Եկեք մտածենք, որ այնտեղ անանց ճահիճ է»:

Հոդվածի հեղինակի խոսքով` Սարգսյանի հայտարարությունները հետևեել են անցյալ տարվա դեկտեմբերին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների անհաջող հանդիպմանը:

«Սարգսյանն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին հանդիպեց՝ նպատակ ունենալով քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ բռնությունների դադարեցման հարցը: Կողմերի միջև բանակցություններում վերջին դադարը հակամարտության լուծման քիչ հույս է ներշնչում, որը ձգվում է 1994 թվականի մայիսին հրադադարի մասին համաձայնության ձեռքբերման ժամանակներից ի վեր»,- ընդգծել է հոդվածի հեղինակը։ Միաժամանակ, աճում է լարվածությունը Հայաստանի և Թուրքիայի միջև:

«Հաշվի առնելով սեփական ֆինանսական խնդիրները՝ Ռուսաստանն ի վիճակի չէ շատ բան առաջարկել Հարավային Կովկասում իր «ամենաջերմ դաշնակցին» տնտեսական աջակցության տեսանկյունից:

Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը կարող է թեթևանալ հարավում տեղի ունեցած իրադարձությունների շնորհիվ: Հունվարին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո հայերը գնահատեցին ռիսկերն ու հնարավորությունները՝ կախված Իսլամական Հանրապետության հետ բիզնեսի ծավալների ավելացման հետ: Դա պայմանավորված էր վերջին ամիսների ընթացքում հայկական և իրանական պաշտոնատար անձանց միջև մի շարք հանդիպումներով:

Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են հիվանդանոցների և երկաթուղու շինարարությանը, զբոսաշրջության ոլորտին և Հայաստանի դերին՝ որպես իրանական գազի համար տարանցման երկիր», ամփոփել է Intellinews-ի հոդվածագիրը:–0–