Իրանը մտադիր է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը ձկնային տնտեսության ոլորտում. իրանական ԶԼՄ–ներ
02.12.2013,
17:53
Իրանը մտադիր է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը ձկնային տնտեսության ոլորտում, իրանական պատվիրակության Հայաստան կատարած այցից հետո հաղորդում է իրանական ԻՍՆԱ գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իրանը մտադիր է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը ձկնային տնտեսության ոլորտում, իրանական պատվիրակության Հայաստան կատարած այցից հետո հաղորդում է իրանական ԻՍՆԱ գործակալությունը։
Գործակալությունը նշում է, որ Իրանի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են եղել Արևմտյան Ադրբեջանի իրանական գավառի ձկնորսության և ձկնաբուծության կազմակերպության ղեկավար Մոհամեդ Շիրվալիլուն և Իրանի ձկնային ոլորտի այլ ներկայացուցիչներ, մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսիի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ձկնային տնտեսության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության զարգացման հարցերը, մասնավորապես` երկու երկրների միջև տաք ջրային, սառը ջրային, դեկորատիվ և այլ տեսակի ձկների արտահանումն ու ներկրումը։
2012թ.–ի ամռան դրությամբ Սևանա լճում ձկան պաշարները վերջին քսան տարում կրճատվել են 3,5 անգամ։ Եթե անցյալ դարի 90–ական թվականների սկզբին լճի ձկան պաշարները կազմում էին 28–30 տոննա, ապա 2011թ.–ի վերջին այդ թիվը կազմել է 8,5 տոննա։ Մասնավոր անձանց կողմից անսահմանափակ որսի պատճառով (հատկապես բազմացման շրջանում) ձկների` սիգի, Սևանի իշխանի և բեղլուի պաշարները շարունակում են նվազել։ –0–