Իրանի միջուկային խնդրի լուծումը կարող է նպաստել էներգետիկայի ոլորտում հայ–իրանական գործակցության ընդլայնմանը. Փորձագետ
31.03.2015,
14:04
Իրանի միջուկային խնդրի լուծումը կարող է նպաստել էներգետիկայի ոլորտում հայ–իրանական գործակցության ընդլայնմանը, կարծում է փորձագետ Ռուդիկ Յարալյանը։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Իրանի միջուկային խնդրի լուծումը կարող է նպաստել էներգետիկայի ոլորտում հայ–իրանական գործակցության ընդլայնմանը, կարծում է փորձագետ Ռուդիկ Յարալյանը։
«Հայաստանը ներկայում էլ հնարավորություններ ունի խորացնելու հարաբերություններն Իրանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում` էներգետիկայում։ Իրանի միջուկային խնդրի լուծումը կարող է հավելյալ հնարավորություններ ստեղծել այդ բնագավառում գործակցության խորացման համար»,– ասաց Յարալյանը երեքշաբթի մամուլի ասուլիսում։
Յարալյանի խոսքով, ենթադրվում էր, որ Իրանի միջուկային ծրագրի լուծման մասին քաղաքական փաստաթուղթը կնախավավերացվի մինչև մարտի 31–ը, ինչը պետք է հունիսի վերջին վերջնական փաստաթղթի ստորագրման հիմք ծառայի։
«Իրականում մենք տեսնում ենք, որ չկան իրական հիմքեր այդ ժամկետները պահելու համար։ Ըստ էության, կատարվում է ամսաթվերի մանիպուլյացիա, փորձ է արվում լրացուցիչ ճնշում գործադրել Իրանի իշխանությունների վրա և նրանց կախման մեջ դնել այդ ամսաթվերից, ինչպես նաև ստեղծել նշված ժամկետներում որոշումների ընդունման անխուսափելիության մթնոլորտ»,– ասաց Յարալյանը։
«Իրանի միջուկային ծրագրի խնդիրն անմիջականորեն կապված է տարածաշրջանային գործընթացների հետ։ Այսօր նավթի գների կայունացման լուրջ խնդիր է կանգնած։ Եթե Իրանի միջուկային խնդիրը լուծվի, ապա իրանական կողմը, որպես նավթի արտահանող, կարող է լուրջ դեր խաղալ։ Դա կարող է ակտիվացնել Իրանի դերը տարածաշրջանում»,– ասաց Յարալյանը։
Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերություններ են հաստատվել, որոնք ամրապնդվել են համատեղ մի քանի տնտեսական նախագծերով։ Երևանը և Թեհրանը մտադիր են սահմանամերձ Արաքս գետի վրա կառուցել Հարավային Կովկասում երկու ամենահզոր հիդրոկայաններ` հայկական կողմից ՀԷԿ–ը կտեղակայվի Մեղրիում, իսկ իրանական կողմի` Ղարաչիլարում։ Կայաններից յուրաքանչյուրը տարեկան կարտադրի 793 միլիոն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։
Բացի այդ, երկրների միջև դիտարկվել է համատեղ նավթատարի և նավթամշակող գործարանի կառուցման հնարավորությունը, առայժմ բանակցությունները սառեցված են։
Քննարկումներ են տարվում Հյուսիս–Հարավ (Իրան–Հայաստան), երկաթուղու կառուցման մասին, ինչը թույլ կտա հայկական կողմին օգտվել էներգառեսուրսների և այլ ապրանքների տեղափոխման այլընտրանքային ուղուց` ելք ստանալով դեպի արտաքին աշխարհ։ Ներկայում Հայաստանից երկաթուղային ամբողջ հաղորդակցումն իրականացվում է Վրաստանով։ -0-