Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Իրանը կարող է ոչ շուկայական մոտեցումներ կիրառել բարեկամ երկրների համար գազի գնի հարցում։ Հայաստանն այդ երկրների թվում է. դեսպան

06.12.2013, 15:09
Իրանը կարող է ոչ շուկայական մոտեցումներ կիրառել բարեկամ երկրների համար մատակարարվող բնականի գազի գնի հարցում, ուրբաթ լրագրողներին հայտարարել է ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեյիսին։

Իրանը կարող է ոչ շուկայական մոտեցումներ կիրառել բարեկամ երկրների համար գազի գնի հարցում։ Հայաստանն այդ երկրների թվում է. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իրանը կարող է ոչ շուկայական մոտեցումներ կիրառել բարեկամ երկրների համար մատակարարվող բնականի գազի գնի հարցում, ուրբաթ լրագրողներին հայտարարել է ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեյիսին։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Արդեն մի քանի տարի գործում է էլեկտրաէներգիայի փոխարեն գազի մատակարարման համաձայնագիրը։ Մենք հավատարիմ ենք այդ համաձայնագրին, թեև գների որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Իրանը բարեկամ երկրների հետ այլ քաղաքականություն է կիրառում, կարող է զեղչերի համակարգ կիրառել, իսկ ընդհանուր առմամբ ղեկավարվում է միջազգային գներով», – ասել է Ռեյիսին։

Նրա խոսքերով` Իրանը Թուրքիային և այլ երկրներին գազը վաճառում է գործող միջազգային գներով, սակայն որոշ բարեկամ երկրների համար կարող է կիրառվել զեղչերի համակարգ, ինչը կախված է այս երկրների հետ ձեռք բերված համաձայնությունից և պայմանավորվածություններից։

Որպես օրինակ նա նշեց, որ այսօր մեկ խորանարդ մետրի համար Հայաստանը Իրան է մատակարարում 3 կՎտ էլեկտրաէներգիա։

«Սա ձեռնտու չէ Իրանին, սակայն այն ժամանակ Իրանի կառավարությունն ընդունեց այդ որոշումն ու մինչ օրս հավատարիմ է մնում իր պարտավորություններին», – ավելացրել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք, Իրանը կարող է Հայաստան գազ մատակարարել ավելի ցածր գնով, քան Ռուսաստանը, դեսպանը հայտարարեց, որ դեռևս «պարզ չէ, թե որ գինն է ավելի բարձր»։

«Հարկավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ, գործարքի ստորագրման պահին պարզ կդառնա, թե որ գինն է ավելի բարձր։ Նախևառաջ, պետք է հաշվի առնվի ռուսական և իրանական գազի գինը, իսկ հետո արդեն պարզ կդառնա` կարո՞ղ են, արդյոք, երկրները մրցել, թե՞ հավասար են։ Մենք կարող են մի երկրին գազ վաճառել 400 դոլարով, մյուսին` 100 դոլարով», – ավելացրել է նա։

Ըստ հայկական ԶԼՄ–ների` ավելի վաղ Ռեյիսին ակնարկել էր, որ Իրանը կարող էր Հայաստանին գազ վաճառել ավելի էժան, քան Ռուսաստանը։ Դրանից հեոտ ՀՀ էներգետիկայի նախարար Մովսիսյանը հայտարարել էր, որ Իրանը Հայաստանին գազ կվաճառեր սահմանի վրա մեկ խորանարդ մետրի դիմաց նվազագույնը 400 դոլարով (Ռուսաստանը վաճառում է 189 դոլարով)։

Դեսպանն ընդգծել է, որ ոչ մի տեղ փաստաթուղթ չի տեսել, որտեղ նշված է 189 դոլարի մասին։ –0–