Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-15

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը․ Գազպրոմ Արմենիա

13.11.2024, 11:33
Բնական գազի մատակարարումը կդադարեցվի՝ Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացմամբ պայմանավորված
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը․ Գազպրոմ Արմենիա

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը, հայտնում են Գազպրոմ Արմենիայից։

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին: