Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայ և կանադացի գործարարները համաժողովում քննարկել են համագործակցության հեռանկարները

16.03.2015, 21:23
Երևանում կայացած համաժողովի ընթացքում  հայ և կանադացի  գործարարները քննարկել են համագործակցության հեռանկարները, հայտնեցին Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից։
Հայ և կանադացի  գործարարները համաժողովում քննարկել են համագործակցության հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանում կայացած համաժողովի ընթացքում  հայ և կանադացի  գործարարները քննարկել են համագործակցության հեռանկարները, հայտնեցին Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Միջոցառումը կազմակերպել էին` Հայաստանի զարգացման հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը Հայաստանում Կանադայի դեսպանության հետ համատեղ` մարտի 15-18–ը Երևան ժամանած կանադացի գործարարների պատվիրակության այցի շրջանակում։

Համաժողովի շրջանակներում ներկայացվեցին ՀՀ ներդրումային միջավայրի, ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիների, ՀՀ հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության և ինտերնետային կարգավորումների, գյուղատնտեսության և ագրովերամշակող արդյունաբերության վերաբերյալ ոլորտային շնորհանդեսներ:

Այցի շրջանակներում կայացել է շուրջ 160 երկկողմ հանդիպումներ հայ և կանադացի գործարարների միջև՝ սննդի վերամշակման (մսամթերքի վերամշակում), հանքարդյունաբերության, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, տրանսպորտի, լոգիստիկայի, իրավաբանական և խորհրդատվական ծառայությունների մատուցման  և այլ ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

2014 թվականի տվյալերով, հայ–կանադական ապրանքաշրջանառությունը կազմել է 16.3 մլն դոլար։ -0-