Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Փորձագետ. հայկական կառավարության գլխավոր նվաճումը փոխզիջումների գնալու ընդունակությունն է

13.04.2015, 16:56
Հայկական կառավարության գլխավոր ձեռքբերումը փոխզիջումների գնալու ընդունակությունն է, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի տարեկան գործունեության արդյունքների ամփոփումը։
Փորձագետ. հայկական կառավարության գլխավոր նվաճումը փոխզիջումների գնալու ընդունակությունն է
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական կառավարության գլխավոր ձեռքբերումը փոխզիջումների գնալու ընդունակությունն է, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի տարեկան գործունեության արդյունքների ամփոփումը։

«Հայկական կառավարության` հասարակայնության ազդեցությամբ ընդունված որոշումները դրական եմ գնահատում»,– ասաց Սաֆարյանը` հիշեցնելով «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որը բողոքի ալիք էր բարձրացրել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների շրջանում, և որում լուրջ լրացումներ էին կատարվել։

Ըստ նրա, դրական գործոնների շրջանում նաև հարկ է նշել արդյունաբերական ոլորտին հատկացվող ուշադրությունը։ Նա մասնավորապես նշեց, որ նախորդ տարի 22 տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվել են ընդհանուր առմամբ շուրջ 1.4 մլրդ դրամ։

«Ես նաև դրական եմ գնահատում կառավարության տրամադրվող հարկային արտոնությունները սահմանամերձ գյուղերին և ոռոգվող ջրի օգտագործման զեղչեր։ Արդեն նկատելի են այդ քաղաքականության առաջին արդյունքները»,– նշեց Սաֆարյանը։ Նա ընդգծեց, որ Տավուշի մարզի որոշ գործարարներ արդեն ցանկություն են հայտնել գործունեություն սկսել սահմանամերձ գյուղերում։

«Դրական եմ համարում նաև Զարգացման հայկական հիմնադրամի ստեղծումը կառավարության կողմից, որի խորհրդի նախագահը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն է։ Այստեղ առաջնահերթ են արդյունաբերական քաղաքականությունը, ինչպես նաև արտահանման օժանդակությունը»,– ավելացրեց Սաֆարյանը։

Բացասական գործոններ նա անվանեց նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները, որոնք բավականին ցածր էին (Հայաստանում տնտեսական աճը 2014 թվականին կազմել է 3,9% ծրագրված 5,2%–ի դիմաց), թեև 2014 թվականին արդյունաբերական հատվածում դրական միտում է գրանցվել, և Հայաստանը կարողացել է ապահովել արդյունաբերական արտադրության 1 տրլն 288 մլրդ դրամի ծավալներ։

Նա միաժամանակ ընդգծեց, որ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի պայմաններում 3.9 տոկոսի տնտեսական աճը բավականին լուրջ ցուցանիշ էր։

ՀՀ ԱԺ–ն մարտին առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնք նախատեսում են, մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտների վճարի տարեկան շջրանառության շեմի բարձրացում ներկա 58,35 մլն դրամից մինչև 113,4 մլն դրամ։ Նոր փոփոխություններով, որոնք ընդունվել են խորհրդարանի կողմից այս տարվա փետրվարի 5–ին, փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների համար պարտադիր փոստաթղթաշրջանառության պահանջների` ուժի մեջ մտնելը հետաձգվել է մինչև հուլիսի 1–ը։

Ավելի վաղ ընդունված փոփոխությունները նախատեսում էին առևտրի ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի տոկոսադրույքի նվազում` 3,5 տոկոսից մինչև 1 տոկոս։ Օրենքը նախատեսում է փաստաթղթաշրջանառությունը որպես պարտադիր պայման ՓՄՁ–ների համար։ Դրա հետ մեկտեղ առաջարկվում է ներդնել այս պայմանի կատարման ստուգման դյուրացված ընթացակարգ։

Նոր փոփոխություններով նաև նախատեսվում է սահմանել շրջանառության հարկի 5 տոկոսանոց դրույք, ինչպես նաև չեղյալ հայտարարել պարտադիր փաստաթղթավորման պահանջը` դարձնելով այն կամավոր։

Այն ձեռներեցների մոտ, ովքեր կամավոր կերպով կհամաձայնեն տրամադրել փաստաթղթաշրջանառություն, խթան կա, նրանք շրջանառության հարկ կվճարեն 1 տոկոս տոկոսադրույքով։ -0-