Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Կարգավորիչը վերանայում է էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար

07.11.2016, 13:33
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար, երկուշաբթի խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Կարգավորիչը վերանայում է էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար, երկուշաբթի խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը։

Նրա խոսով, «ՀԾԿՀ–ի մասին» օրենքի համաձայն, կարգավորիչն իրավունք ունի ինքնուրույն սկսել սակագնի վերանայումը` հաշվի առնելով համակարգի ֆինանսական կայունության ապահովման անհրաժեշտությունը։

«Եթե ՋԷԿ–երի համար գազի գինը նվազում է 15 դոլարով հազար խորանարդ մետրի համար, հետևաբար, հարկավոր է վերանայել նաև էլեկտրաէներգիայի սակագինը։ Նման պայմաններում մենք հակված ենք նվազեցնել սակագինը սպառողների համար, սակայն հիմա դժվարանում եմ ասել որքանով», – ասաց Նազարյանը։ 

Նրա խոսքով, գնահատման վրա կազդեն մի քանի գործոններ, այդ թվում` նոր ֆինանսական տարվա սկիզբը, որոշվում են նաև հաջորդ տարվա համար էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները և, հետևաբար, հաշվի են առնվում կայանների կողմից կիրառվող տարբեր սակագները, ինչպես նաև իրականացվող որոշակի ներդրումները։

«Մենք արդեն գրավոր իրազեկել ենք բոլոր ընկերություններին, որ սկսել ենք վերանայման գործընթացն ու առաջարկել ենք ներկայացնել իրենց դիրքորոշումներն ու ներդրումները, որպեսզի մենք կարողանանք վերանայել սակագինը», – ասաց Նազարյանը։

Նա նշեց, որ 15–20 օրվա ընթացքում ՀԾԿՀ–ն տեղեկատվություն կստանա էներգաշուկայի ընկերություններից, ինչը թույլ կտա մինչև տարեվերջ վերանայել և հաստատել էլեկտրաէներգիայի նոր սակագինը, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 1–ից։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման մասին։ –0–