Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում կարտոֆիլի բարձր գինը պայմանավորված է ցանքատարածքների նվազմամբ. փորձագետ

30.10.2013, 12:56
Հայաստանում կարտոֆիլի բարձր գինը պայմանավորված է ցանքատարածքների նվազմամբ, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Հայաստանում կարտոֆիլի բարձր գինը պայմանավորված է ցանքատարածքների նվազմամբ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կարտոֆիլի բարձր գինը պայմանավորված է ցանքատարածքների նվազմամբ, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Այս աշուն, նախորդ տարվա համեմատ, կարտոֆիլի գինը բավականին բարձր է։ Իմ կարծիքով` կարտոֆիլի բարձր գինը կապված է ցանքատարածքների 6 հազար հեկտարով նվազման հետ», – ասել է նա։

Փորձագետի խոսքերով` Հայաստանում կարտոֆիլի ընդհանուր ցանքատարածքները կազմում են մոտ 30–31 հազար հա։

Ցանքատարածքների նվազումը Բերբերյանը բացատրեց 2012 թ.–ին կարտոֆիլի արտադրության ծավալի ավելացմամբ, որի մի մասը արտադրության ավելցուկի պատճառով այդպես էլ չիրացվեց և անասունների համար կեր դարձավ։

Տեղեկացնելով, որ հանրապետության մարզերում կարտոֆիլի գինը վերջերս հասել է մեկ կգ–ի համար 120 դրամի` Բերբերյանը հիշեցրեց, որ նախորդ տարի կարտոֆիլը գրեթե կրկնակի էժան էր։

Նա նաև վստահություն հայտնեց, որ այս տարի կարտոֆիլի պակաս չի լինի` հիշեցնելով, որ գյուղմթերքի այս տեսակետով Հայաստանն ինքնաբավ երկիր է։

2013 թ.–ին Հայաստանում կարտոֆիլի արտադրության ծավալների վերաբերյալ «ԱՌԿԱ» գործակալության հարցին Բերբերյանը նշեց, որ այդ տվյալները պաշտոնապես դեռ չեն հրապարակվել։

ՀՀ գյուղատնտեսության տվյալների համաձայն` 2012 թ.–ին կարտոֆիլի արտադրության ծավալը, 2011 թ.–ի համեմատ, ավելացել է 60–70 հազար տոննայով։ ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` կարտոֆիլի արտադրության ծավալը 2011 թ.–ին կազմել է 557,8 հազար տոննա։ (1 դոլարը 405,76 դրամ է)։–0–