Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայ երիտասարդությունը կարող է ապագայում զրկվել կենսաթոշակից առանց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման. սոցիոլոգ

28.11.2013, 15:59
Հայ երիտասարդությունը հետագայում, հնարավոր է, որ չկարողանա կենսաթոշակ ստանալ, եթե այսօր չլուծվի պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը, կարծում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։
Հայ երիտասարդությունը կարող է ապագայում զրկվել կենսաթոշակից առանց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման. սոցիոլոգ
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ երիտասարդությունը հետագայում, հնարավոր է, որ չկարողանա կենսաթոշակ ստանալ, եթե այսօր չլուծվի պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը, կարծում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

Նախատեսվում է, որ 2014 թվականին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կանցնեն Հայաստանի մոտ 250 հազար քաղաքացիներ։ Դրանում կներառվեն 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված բոլոր քաղաքացիները։
 
«25 տարի առաջ Հայաստանում տարեկան ծնվում էր մոտ 80 հազար երեխա, այսօր նրանց թիվը կրճատվել է մինչև 40 հազարի։ Աշխարհի ժողովրդագրական իրավիճակը գրեթե նույնն է։ Աշխարհի բոլոր երկրներն այսօր անցնում են կուտակային կենսաթոշակային համակարգի` դրանով իսկ պահպանելով սերունդների համերաշխության սկզբունքը»,– հինգշաբթի լրագրողներին ասաց Ադիբեկյանը։

Նա միաժամանակ նշեց, որ թեև արագ անցումը յուրատեսակ շոկային թերապիա կլինի բնակչության համար, սակայն «ով ռիսկի չի դիմում, շամպայն չի խմում»։

Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1-ից։ Կուտակային բաղադրիչը թույլ է տալիս ապագա կենսաթոշակառուին ձևավորել կենսաթոշակի չափը։ Յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ կփոխանցի պետությունը։–0– - -