Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունն ապահովել է 9,6 տոկոս եկամուտների աճ
27.11.2017,
13:20
Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 9 ամսում ապահովել է շուրջ 394 մլրդ դրամ հարկային եկամուտ։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 9 ամսում ապահովել է շուրջ 394 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը 34,4 մլրդ դրամով կամ 9,6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժինը։
2016թ. 9 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 7,9 մլր. դրամով, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում նվազել՝ 20,3 մլրդ դրամով, ինչը, հաշվի առնելով 2017թ. հարկային եկամուտների աճը, կազմում է 62,6 մլրդ դրամ կամ 17,8 տոկոս:–0–