Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

24.12.2015, 15:07
Հայաստանի նախագահի հրամանագրով Կենտրոնական բանկի խորհրդի  անդամ Վախթանգ Աբրահամյանը  նշանակվել է  ԿԲ խորհրդի նախագահի տեղակալ, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
 Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի հրամանագրով Կենտրոնական բանկի խորհրդի  անդամ Վախթանգ Աբրահամյանը  նշանակվել է  ԿԲ խորհրդի նախագահի տեղակալ, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Այս մասին հրամանագիրը Հայաստանի նախագահը ստորագրել դեկտեմբերի 24-ին:

Հաղորդագրության համաձայն, Վախթանգ Աբրահամյանին   Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ է նշանակվել վեց տարի ժամկետով, միաժամանակ դադարեցվել է նրա՝  ԿԲ  խորհրդի անդամի լիազորությունները:

Մեկ այլ հրամանագրով Արկադի Խաչատրյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` մինչև 2018 թվականի սեպտեմբերի 2-ը պաշտոնավարման ժամկետով:

 Արմենակ Դարբինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` հինգ տարի ժամկետով:-0-