Կոնյակի արտադրությունը Հայաստանում 10 ամսում կրճատվել է 9%–ով` հասնելով 13,4 մլն լիտրի
30.11.2015,
15:02
Հայաստանում 2015 թ.–ի հունվար–հոկտեմբերին արտադրված կոնյակի ծավալը, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 9 տոկոսով` կազմելով 13 426,4 հազար լիտր, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2015 թ.–ի հունվար–հոկտեմբերին արտադրված կոնյակի ծավալը, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 9 տոկոսով` կազմելով 13 426,4 հազար լիտր, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Վիճակագրության տվյալներով` նշված ժամանակահատվածում գինու արտադրությունն ավելացել է 2 տոկոսով` կազմելով 4 451,8 հազար լիտր։
Օղու արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 7,6 տոկոսով և կազմել 6 800,4 հազար լիտր։ Միաժամանակ վիսկիի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 704,6 հազար լիտր։
Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 319,2 հազար լիտր շամպայն` 2014 թ.–ի հունվար–հոկտեմբերին արտադրված 282,3 հազար լիտրի համեմատ։ Բացի այդ, այս տարվա հունվար–հոկտեմբերին արտադրվել է 19 059,7 հազար լիտր գարեջուր (13,7 տոկոսի անկում)։
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը կազմել է 65 728,1 հազար լիտր, ինչը 2,1 տոկոսով ավել է 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։–0–