Հայկական տնտեսվարող սուբյեկտների իրավունքներն ԱՊՀ երկրներում կրկնվող ապրանքատեսակների համար կպահպանվեն ՄՄ–ին անդամակցելուց հետո
21.02.2014,
12:45
Հայկական տնտեսվարող սուբյեկտների իրավունքներն ԱՊՀ երկրներում կրկնվող ապրանքատեսակների համար Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուց հետո կպահպանվեն, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետ Անդրանիկ Խաչիկյանը։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական տնտեսվարող սուբյեկտների իրավունքներն ԱՊՀ երկրներում կրկնվող ապրանքատեսակների համար Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուց հետո կպահպանվեն, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետ Անդրանիկ Խաչիկյանը։
Նա նշեց, որ ընդունված սխալ կարծիքի համաձայն, ԱՊՀ տարբեր երկրներում տարբեր սուբյեկտների կողմից գրանցված նախկին խորհրդային ապրանքանիշները կարող են հանգեցնել որոշակի բարդությունների հայկական ապրանքների արտահանման հարցում։
Ըստ նրա, իրականում ապրանքատեսակների նկատմամբ իրավունքներն ունեն տարածաշրջանային սահմանափակում, մասնավորապես, դրանք գործում են այն երկրի տարածքում, որտեղ դրանք օրինական կերպով են գրանցված և, հետևաբար, չեն կարող խախտվել այդ երկրի տարածքում գործող իրավունքները։
«Իրականում որևէ խնդիր չկա։ Փաստորեն, եթե Հայաստանում գործում է տնտեսվարող սուբյեկտի կողմից գրանցված որոշակի ապրանքատեսակ, որը, օրինակ, կրկնում է Ռուսաստանի տարածքում ռուսական սուբյեկտի կողմից գրանցված ապրանքատեսակը, ապա մինչ օրս գործող կարգերն այդ ապրանքների տեղաշարժման նկատմամբ պահպանվում են»,– ասաց Խաչիկյանը։
Մասնավորապես, ըստ նրա, նման ապրանքանիշով ապրանքը չի կարող արտահանել Ռուսաստան առանց այն ապրանքանիշի ռուս սեփականատիրոջ թույլտվության և հակառակը։
Նա ընդգծեց, ոչ այդ բոլոր կարգերը կշարունակեն գործել Մաքսային միության շրջանակում, որտեղ կապահովվի ապրանքների ազատ տեղաշարժում, սակայն դա չի նշանակում, թե այդ դեպքում կարող են խախտվել սուբյեկտների իրավունքները։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։
ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։–0–