Կուտակայինի մասով 1-2 շաբաթում նախարարությունը կներկայացնի օրենքի փոփոխություններ. Թանդիլյան

Կուտակայինի մասով 1-2 շաբաթում նախարարությունը կներկայացնի օրենքի փոփոխություններ. Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` խոսելով կուտակային կենսաթոշակային համակարգում սպասվող փոփոխությունների մասին։

Նշենք, որ հունիսի 12–ին Թանդիլյանը հրաժարական էր տվել և որպես այդ քայլի պատճառ նշել ավելի վաղ ընդունված «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը, որը նախատեսում է 2018 թ.–ի հուլիսի 1–ից սոցիալական վճարների պարտադիր բաղադրիչի ներդրում։ ՀՀ կառավարությունը հունիսի 11–ին արտահերթ նիստի ժամանակ ընդունել էր «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, ինչպես նաև հաստատեց որոշումը, որը վերաբերում է պարտադիր բաղադրիչում պետական մասնաբաժնի ավելացմանը (5%–ից մինչև 7,5%)։ Սոցիալական վճարների պարտադիր բաղադրիչն ուժի մեջ է մտնում հուլիսի 1–ից։

Սակայն այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ընդունում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը։ Նա հայտարարեց, որ Թանդիլյանը կշարունակի զբաղեցնել նախարարի պաշտոնը։

«Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, իմ հրաժարականը պայմանավորված էր բացառապես կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իմ դիրքորոշումով, որը մնացել է անփոփոխ: Ինձ վստահված առաքելությունը նախարարի պաշտոնում գիտակցել եմ աշխատանքիս առաջին օրվանից, երբ միայն օրական ստացվող հարյուրավոր նամակները արձանագրում են ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները և դրանց լուծման կարևորությունն ու հրատապությունը: Այս ընթացքում` այդ թվում հրաժարական տալուց հետո, արել եմ հնարավոր ամեն բան առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կարող է առկա խնդիրները լուծել բարձր մակարդակով և սեղմ ժամկետներում», – նշել է Թանդիլյանն իր հայտարարության մեջ։

Նա նաև նշել է, որ հրաժարական տալուց հետո ունեցել է բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, այդ թվում` կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա բարելավման վերաբերյալ:

«Հաշվի առնելով, որ դեռևս ունենք հնարավորություն բարեփոխելու համակարգը, որը ընդունելի, ընկալելի և գրավիչ կլինի հանրության լայն հատվածի համար, միևնույն ժամանակ բարելավելով կայունությունն ու հուսալիությունը՝ ես պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իմ գործունեությունը և այդ լիազորությունների շրջանակներում նախաձեռնել բարեփոխումների իրականացումը: Գիտակցելով, որ կուտակայինի հարցի լուծման համար մենք չենք կարող տրամադրել երկար ժամանակ և մեծ ռեսուրսներ, քանի որ մնացած ոլորտների խնդիրները ոչ պակաս կարևոր են և հրատապ, հետևաբար, հարցի վերաբերյալ բարեփոխումները իրականացվելու են առավելագույնս սեղմ ժամկետներում, մասնավորապես, արդեն 1-2 շաբաթվա ընթացքում նախարարարության կողմից կներկայացվի օրենքի փոփոխությունների նախագիծ, որը կներկայացվի հանրային քննարկման, որից հետո կներկայացվի կառավարության քննարկմանը: Մենք պատրաստվում ենք փոփոխությունները ներկայացնել խորհրդարանի հաստատմանը աշնանային նստաշրջանին՝ նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019թ. հունվարի 1-ից», – նշել է Թանդիլյանը։

Նա ևս մեկ անգամ շեշտադրել է, որ որ ինչպես այս մեկ ամսվա ընթացքում, առաջիկայում էլ չի պատրաստվում կենտրոնանալ այս խնդրի վրա և պատրաստ է ամբողջ ներուժը դնել իր վստահված լիազորությունների շրջանակներում իրականացնել արդյունավետ բարեփոխումներ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:33 21.06.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×