Հայաստանին տնտեսական զարգացման արդիականացնող նախագիծ է հարկավոր. փորձագետ
18.10.2013,
16:05
Գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար Հայաստանին հարկավոր է տնտեսական զարգացման լուրջ նախագիծ գործարկել, որը հայկական տնտեսության արդիականացում է նախատեսում, կարծում է ԵվրԱզԷս-ի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի ԳԱ գիտխորհրդի եվրասիական տնտեսական ինտեգրման բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար Հայաստանին հարկավոր է տնտեսական զարգացման լուրջ նախագիծ գործարկել, որը հայկական տնտեսության արդիականացում է նախատեսում, կարծում է ԵվրԱզԷս-ի ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի ԳԱ գիտխորհրդի եվրասիական տնտեսական ինտեգրման բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը։
«Հարկավոր է ոչ թե պարզապես կայուն տնտեսական զարգացման, այլ դինամիկ տնտեսական զարգացման, ես անգամ կասեի` արդիականացնող նախագիծ», – հայտարարել է նա ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Փորձագետը նշել է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, հաշվի առնելով հարևան պետություններում տնտեսական աճի բարձր տեմպերը, խախտում է Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը։
Լեպյոխինի խոսքերով` Հայաստանում նման հզոր արդիականացնող ծրագրի առկայությունն ավելի արդյունավետ կդարձներ Ռուսաստանի օգնությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաղորդակցությունը, ատոմակայանը, լեռնահանքային արդյունաբերությունը, էներգահամակարգերը։
«Հայաստանին հարկավոր է արդիականացման իրական նախագիծ, այլ ոչ թե ռուսական ղեկավարությանն ուղղված խնդրանքներ Աբխազիայի խնդրի լուծման, ատոմակայանի և այլ հարցերի վերաբերյալ», – ասել է նա։
«Այս ամենն արդյունավետ չէ։ Ոչ թե այն պատճառով, որ ռուսական ղեկավարությունը դեմ է, այլ այն պատճառով, որ գոյություն ունի հսկայական իներցիա», – նշել է նա` հավելելով, որ Ռուսաստանում առանց նախագահ Պուտինի կարգադրության չի աշխատի ԱԳՆ–ն և խոշոր կապիտալ չի ներդրվի։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ։
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։–0–