Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ԼՂՀ նախագահն այցելել է սպաների համար կառուցվող նոր բնակելի թաղամաս

04.11.2015, 17:17
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի սպաների համար մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամաս և  տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին, հաղորդեցին ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
ԼՂՀ նախագահն այցելել է սպաների համար կառուցվող նոր բնակելի թաղամաս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի սպաների համար մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամաս և  տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին, հաղորդեցին ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:

«Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների սոցիալական եւ կենցաղային հիմնախնդիրների լուծումը եղել է և կմնա պետության առաջնային խնդիրներից մեկը՝ հավելելով, որ այս ուղղությամբ ծրագրերի իրականացումը կլինի շարունակական»,-ասված է հաղորդագրությունում:

Նախագահ Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել թաղամասի կառուցման վերջնական փուլում շինարարության բարձր որակի եւ տեմպերի պահպանման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-