Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Ղարաբաղի ջրամատակարարման հեռանկարներն են քննարկվել ԼՂՀ վարչապետի հրավիրած խորհրդակցության ժամանակ

13.01.2014, 13:49
ԼՂՀ շրջաններում ջրամատակարարման համակարգերի շահագործման արդյունավետության բարձրացման հնարավորությունները քննարկվել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ղարաբաղի ջրամատակարարման հեռանկարներն են քննարկվել ԼՂՀ վարչապետի հրավիրած խորհրդակցության ժամանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ շրջաններում ջրամատակարարման համակարգերի շահագործման արդյունավետության բարձրացման հնարավորությունները քննարկվել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և շրջվարչակազմերի ղեկավարները ներկայացրել են ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերը։

Քննարկումները միտված էին համայնքների բնակիչներին որակյալ ջրամատակարարում ապահովելուն, ինչպես նաև տեղերում առաջացող տեխնիկական վթարների օպերատիվ վերացման խնդիրների կարգավորմանը:

Կառավարության ղեկավարը անդրադարձել է նաև սակագնային քաղաքականությանը` նշելով, որ անհրաժեշտ է առանձնատներում խմելու ջրի խողովակով ստացվող ոռոգման ջուրը սակագնային առումով տարբերակել խմելու ջրից, ինչի կապակցությամբ պատասխանատուներին ուսումնասիրելու և առաջարկություն ներկայացնելու հանձնարարական տրվեց:

Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատու անձինք:–0–