Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանը ծրագրում է ԱվտոՎԱԶ–ի և ԿԱՄԱԶ–ի համար մարտկոցներ մատակարարել

18.02.2014, 18:36
Հայաստանը ծրագրում է «ԱվտոՎԱԶ» ԲԲԸ և «ԿԱՄԱԶ» ԲԲԸ ավտոմոբիլային գործարաններին մարտկոցներ մատակարարել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը։
Հայաստանը ծրագրում է ԱվտոՎԱԶ–ի և ԿԱՄԱԶ–ի համար մարտկոցներ մատակարարել
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ծրագրում է «ԱվտոՎԱԶ» ԲԲԸ և «ԿԱՄԱԶ» ԲԲԸ ավտոմոբիլային գործարաններին մարտկոցներ մատակարարել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը։

Նա նշեց, որ Հայաստանում գործում է «Էլբատ» հայ–գերմանական մարտկոցային գործարանը, որի արտադրանքը կարող է օգտագործվել Ռուսաստանի մեքենաշինական ձեռնարկություններում, օրինակ, «ԱվտոՎԱԶ»–ում կամ «ԿԱՄԱԶ»–ում։

«Արդեն անցկացվել են նախնական բանակցություններ, և որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,– ասաց Հարությունյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Ըստ նրա` Հայաստանում արտադրված մարտկոցները բավականին գրավիչ են  ռուսական նմանակների համեմատ, բայց հաշվի առնելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո գնագոյացումը և այդ ապրանքատեսակի համար առանց տուրքի ռեժիմի տարածումը, դրանք բավականին մրցունակ կդառնան։

«Հայաստանը կմտնի մրցունակ դաշտ և կկարողանա զգալի մաս զբաղեցնել։ Ընդ որում` Հայաստանը շահում է ավելի, քանի որ մեր շուկան մեծությամբ այնքան էլ գրավիչ չէ ՄՄ երկրների համար, որքան մեր ապրանքների մուտքը նրանց շուկաներ»,– ասաց Հարությունյանը։

Բացի այդ, ինչպես նշեց փոխնախարարը, կան նաև մի շարք այլ ապրանքներ, որոնց համար ՄՄ–ին Հայաստանի անդամակցումից հետո Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսն իրացման շատ մեծ շուկա կարող են դառնալ։

Հայ-գերմանական համատեղ «էլբատ» գործարանը շահագործման է հանձնվել 2010թ.-ին։ Ընկերությունում ներդրումները կազմել են մոտ 17,5 մլրդ եվրո։ Գործարանը համագործակցում է մոտ 20 արտասահմանյան ընկերությունների հետ։«Էլբատ» ՓԲԸ-ի գործունեության հիմնական ոլորտը կապարաթթվային մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրությունն է և դրանց շահագործման ժամանակահատվածի երաշխիքային ու ետերաշխիքային սպասարկումը:

Գերմանական Cronimet–ը 4 մայրցամաքներում գործող ընկերությունների խումբ է։ 2004 թվականի դեկտեմբերից Cronimet Mining–ին («Էլբատ» գործարանի գլխավոր բաժնետեր և համասեփականատեր) պատկանում է Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը։ Cronimet–ը նաև «Երևանի մաքուր երկաթի գործարանի» բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատերն է։ -0-