Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Մարզահամերգային համալիրը հրապարակային սակարկություններով կրկին վաճառքի կհանվի

25.02.2016, 12:08
Մարզահամերգային համալիրը հրապարակային սակարկություններով կրկին վաճառքի կհանվի։
Մարզահամերգային համալիրը հրապարակային սակարկություններով կրկին վաճառքի կհանվի

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացնելու ՓԲԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին, գրում է «Ժողովուրդը»։

Սնանկության կառավարիչը ցանկանում է դատական թույլտվությունը ստանալ ընկերության գույքը մեկ լոտով, բաց դասական եղանակով վաճառելու համար:

Նախատեսվում է, որ աճուրդը տեղի կունենա այս տարվա ապրիլի 1-ին: Լոտի մեկնարկային գինը ավելի քան 2.5 մլրդ դրամ է: Ի դեպ, պարտատերերն իրավունք ունեն բողոքարկել կառավարչի միջնորդությունը, որի համար նրանք ունեն յոթնօրյա ժամկետ, գրում է թերթը։ –0–