Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միությունը կընդգրկվի ՄՄ մեքենաշինության զարգացման համակարգող խորհրդում
20.02.2014,
19:42
Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միությունը կդառնա Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մեքենաշինական միավորումների համակարգող խորհրդի անդամ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միությունը կդառնա Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մեքենաշինական միավորումների համակարգող խորհրդի անդամ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Նա հայտնեց, որ Ռուսաստանի մեքենաշինական միությունը, «ԲելԱՊՊ» արդյունաբերության ձեռնարկությունների բելառուսական հանրապետական ասոցիացիան և Ղազախստանի Հանրապետության ձեռնարկատերերի ազգային պալատը Հայրենական ապրանք արտադրողների միությանն առաջարկել են ընդգրկվել վերջերս ստեղծված Համակարգող խորհրդում որպես ասոցացված անդամ, մինչև Հայաստանը միանա Մաքսային միությանը։
«Մեր միության ղեկավարությունը քննարկել է այդ առաջարկությունը տեղական ձեռնարկությունների տնօրենների հետ, և մենք որոշել ենք համաձայնություն տալ»,– ասաց Սաֆարյանը։
Ըստ նրա` խորհրդին անդամակցությունը Հայաստանին հնարավորություն կտա ընդլայնել համագործակցությունը և հող նախապատրաստել ՄՄ անդամ երկրների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար մեքենաշինության ոլորտում, ինչպես նաև այդ ոլորտում ներդրումների նոր ուղիներ բացել։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ --0—