Մերքել. Ուկրաինայի առաջընթացը կազդի ԵՏՄ–ի հետ միասնական գոտու մասին երկխոսությանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունների կատարման առաջընթացի դեպքում հնարավոր կլինի բանակցել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընդհանուր տնտեսական տարածքի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունների կատարման առաջընթացի դեպքում հնարավոր կլինի բանակցել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընդհանուր տնտեսական տարածքի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
2015 թվականի հունվարի 1–ից ստեղծվող ԵՏՄ–ն կմիավորի Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը։ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը նոյեմբերին Եվրահանձնաժողովին Եվրասիական տնտեսական միության և ԵՄ–ի միջև տնտեսության և բիզնես–գործընկերության նոր երկխոսության հաստատման առաջարկ է ուղղել։ Նախարարի խոսքով, խոսքն առանց բաժանարար գծերի միասնական տարածքի ձևավորման նախապատրաստման մասին է։
«Եթե մենք էական առաջընթաց տեսնենք Մինսկի արձանագրության 12 կետերի կատարման մեջ, ապա այո, պետք է պատրաստ լինենք այդպիսի քայլերի, որովհետև Ռուսաստանը և Ուկրաինան տնտեսապես շատ կապված են»,– ասել է Մերքելը ԵՄ–ի և ԵՏՄ–ի տնտեսական համագործակցության հավանականության հարցի վերաբերյալ։
«Կցանկանայի իմ կողմից, որ մենք դեմ չենք աշխատել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ ընդհանուր տնտեսական գոտի ստեղծելու շուրջ»,– ասել է Մերքելը։ -0-