Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ճշտում է բրուցելյոզով վարակված միսը շուկաներում հայտնվելու հավանականությունը

04.03.2014, 17:52
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ճշտում է` հայտնվե՞լ է, արդյոք, բրուցելյոզով վարակված միսը շուկաներում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է Առողջապահության պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ճշտում է բրուցելյոզով վարակված միսը շուկաներում հայտնվելու հավանականությունը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ճշտում է` հայտնվե՞լ է, արդյոք, բրուցելյոզով վարակված միսը շուկաներում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է Առողջապահության պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը։

Նախօրեին հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում հայտնաբերվել է բրուցելյոզով հիվանդ 38 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի։ Հիվանդ կենդանիները ենթարկվել են սանիտարական սպանդի։ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, որպեսզի իրականացվեն հետազոտություններ այն մարդկանց շրջանում, որոնց տնտեսություններում հայտնաբերվել են հիվանդ կենդանիները:

«Այս հարցում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սերտորեն համագործակցում է Առողջապահության նախարարության հետ, և եթե հայտնաբերվեն մարդիկ, ովքեր օգտագործել են վարակված միսն ու կաթնամթերքը, ապա կկիրառվեն համապատասխան միջոցառումներ», – ասել է Սահակյանը։

Միաժամանակ նա ավելացրել է, որ այժմ Ձորաղբյուր գյուղում մոնիտորինգ է իրականացվում այն մարդկանց շրջանում, ովքեր շփվել են հիվանդ կենդանիների հետ, և մարդկանց շրջանում հիվանդության բացահայտման դեպքում նրանց անմիջապես կցուցաբերվի համապատասխան բուժօգնություն։

Բրուցելյոզը փոխանցվում է մարդուն տնային կենդանիներից։ Այն բնորոշվում է մարդու օրգանների և օրգան համակարգերի բազմաթիվ ախտահարումով։ Մարդու համար վտանգավոր միկրոբների (բրուցել) աղբյուր են հիմնականում այծը, ոչխարն ու խոզը։–0–