ՄՄ–ին անդամակցելը գնաճի ավելացման կհանգեցնի. պատգամավոր
16.12.2013,
19:47
Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը կհանգեցնի գնաճի ավելացման, քանի որ հանրապետությունում կբարձրանան մաքսային սակագները, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը կհանգեցնի գնաճի ավելացման, քանի որ հանրապետությունում կբարձրանան մաքսային սակագները, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։
Հայաստան ապրանքների ներմուծման ժամանակ գործում է 0 կամ 10 տոկոս ադվալորային մաքսատուրք։ Մաքսային միության արտահանողական տուրքերի տոկոսադրույքների մակարդակը, միջինը, մի քանի անգամ բարձր է Հայաստանում կիրառվողից։ Այսպես, Մաքսային միությունում ներկրման տուրքերի միջին մակարդակը կազմում է 8.75 տոկոս, այդ թվում` գյուղատնտեսական ապրանքների համար` 11.2 տոկոս, արդյունաբերական ապրանքներինը` 8.5 տոկոս, մինչդեռ Հայաստանում ներկման տուրքերի միջին կշռված տոկոսադրույքը չի գերազանցում 2.9 տոկոսը։
«Չափազանց ցանկալի կլիներ, որ մենք կարողանայինք խուսափել ՄՄ–ի մասնակցությունից, բայց ունենք այն, ինչ ունենք։ Նախևառաջ, այժմ պետք է սպասել գնաճի ավելացման»,– երկուշաբթի լրագրողներին ասաց Քոքոբելյանը։
Քոքոբելյանի խոսքով, արդեն ակնհայտ է, որ ՄՄ–ի անդամակցությունը կհանգեցնի մաքսատուրքերի` առնվազն 1.5–տոկոսանոց բարձրացման։
Մաքսային միությանը միանալու ևս մեկ բացասական հետևանքը, ըստ պատգամավորի, արտասահմանյան ներդրումների ծավալների կրճատումն է։
«Մեր ամենամեծ կորուստը, իմ կարծիքով, Հայաստանի զարգացման հեռանկարների թուլացումն է` մենք կորցրել ենք նոր շուկաներ մտնելու հնարավորությունը։ Ինչպես էլ իշխանությունները փորձեն արդարանալ, ակնհայտ է, որ տվյալ պայմաններում (ՄՄ–ին անդամակցելու) Հայաստանը կդադարի գրավիչ լինել օտարերկրացի ներդրողների համար»,– նշեց նա։
Ինչպես ավելի վաղ «ԱՌԿԱ» գործակալությանն էր հայտնել ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը, Մաքսային միությունը Համաշխարհային առևտրային կազմակերպության առջև Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում մտադիր է նվազեցնել մաքսային սակագները մինչև 5.5 տոկոս առաջիկա երկու տարիների ընթացքում։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24–ին` Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ Ավելի վաղ ծրագրվում էր, որ Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնախավավերացնի։
Հայաստանի` 2013 թվականի և 2014 թվականի պետբյուջեում գնաճը ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում։ —0—