Մաքսային միություն տանող ուղին անհեռանկարային է Հայաստանի համար. փորձագետ
22.10.2013,
13:57
Մաքսային միություն տանող ուղին անհեռանկարային է Հայաստանի համար, կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միություն տանող ուղին անհեռանկարային է Հայաստանի համար, կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։
«Կասկած չունեմ, որ Մաքսային միությանը միանալու ճանապարհին իշխանությունը և հասարակությունը կհամոզվեն, որ դա ուղի է դեպի ոչինչ»,– ասաց Գրիգորյանը երեքշաբթի Արևելյան գործընկերության երկրների եվրաինտեգրման 2012թ.–ի ցուցիչը» հետազոտության երրորդ փուլի արդյունքները ներկայացնելու ժամանակ։
Փորձագետի կարծիքով, Հայաստանի համար ավելի նախընտրելի է Ռուսաստանի հետ հարաբերությունների երկկողմ ձևաչափը` Մաքսային միության ներսում բազմակողմանի հարաբերությունների փոխարեն։ Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ այս պահին ՄՄ–ի ներսում, մասնավորապես, մի շարք ապրանքների գների թանկացմանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ կան։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ի բանակցությունների արդյունքում հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Ավելի վաղ ծրագրվում էր, որ Երևանն ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր կստորագրի Եվրամիության հետ Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում, որի նպատակը ԵՄ–ի մերձեցումն է Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի հետ։ Սակայն եվրոպական պաշտոնյաները հայտարարում են, որ տնտեսական ինտեգրման այդ երկու ձևաչափերն անհամատեղելի են։ -0-