Հայտարարվել են «Ժողովրդական ապրանքանիշ N1 Հայաստանում» մրցանակաբաշխության հաղթողները
20.11.2013,
15:56
Սննդի արդյունաբերության ոլորտում «Ժողովրդական ապրանքանիշ N1 Հայաստանում» առաջին մրցույթի պարգևատրման արարողությունն է անցկացվել չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Սննդի արդյունաբերության ոլորտում «Ժողովրդական ապրանքանիշ N1 Հայաստանում» առաջին մրցույթի պարգևատրման արարողությունն է անցկացվել չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
«Ժողովրդական ապրանքանիշ N1» մրցույթում այս կամ այն ապրանանիշի օգտի քվեարկում է սպառողը։ Դրա նպատակը` օժանդակել տեղական արտադրողներին և բացահայտել, հայ սպառողների կարծիքով, լավագույն ապրանքանիշը սննդի արդյունաբերությունում։ Քվեարկությունն անցկացվել է հոկտեմբերի 10-31–ն Armproduct.am կայքում։ Քվեարկությանը մասնակցել է 253 մարդ։
Այսպես, քվեարկության արդյունքում լավագույն հյութ է ճանաչվել Noyan («Եվրոթերմ» ՓԲԸ) ապրանքանիշը, որը ստացել է ձայների ընդհանուր թվի 20 տոկոսը։ «Մսամթերք» անվանակարգում հաղթել է «Bacon» (ООО «Bacon Prod»), որը հավաքել է քվեների 20.4 տոկոսը։
«Լավագույն գինի» անվանակարգում, մրցույթի մասնակիցների կարծիքով, հաղթել է «Վեդի Ալկո» ապրանքանիշը («Վեդի Ալկո» ՓԲԸ, ձայների 9,5%), «Պանիր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Կալինինո» («Կալինինո» ՍՊԸ, ձայների 9,6%) ապրանքանիշը, իսկ «Թթվասեր» անվանակարգում` «Աշտարակ–Կաթ» («Աշտարակ–Կաթ» ՓԲԸ, ձայների 19,2%)։
Հանքային ջրի լավագույն ապրանքանիշը, ըստ քվեարկողների, ճանաչվել է «Բջնի» ապրանքանիշը (RRR հանքային ջրերի գործարան, ձայների 20%), կոնյակինը` «Արարատ» կոնյակը (Երևանի կոնյակի գործարան, ձայների 52,4%), պահածոներինը` Artfood–ը (Արտաշատի պահածոների գործարան, ձայների 52%), զովացուցիչ ըմպելիքներինը` «Մաքուր Ջուր» («MGA Waters» ՍՊԸ, ձայների 16,7%), չրերինը` «Հայկական չրեր» (անհատ ձեռներեց, 4,8%)։
«Սպառողներն իրենք են մուտքագրել այս կամ այն ապրանքանիշի անվանումը, մենք որևէ տարբերակ չենք առաջարկել»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց «Սպառողների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Միրզոյանը։
Միրոզյանն ընդգծեց նաև, որ անվանակարգերի ընտրությունն իրականացվում է` ելնելով պարենային այս կամ այն ապրանքախմբի արտահանողական ներուժից։
«Մրցույթի երկրորդ փուլի շրջանակներում անցկացվել է խորհրդատվություն Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների հետ։ Արդյունքում ժողովրդական քվեարկության բոլոր մասնակիցներին մրցանակներ են շնորհվել»,– ասաց նա։
Մրցանակը «Ժողովրդական ապրանքանիշ №1» գրությամբ յուրահատուկ տարբերանշանն է, որն արտադրողը կարող է օգտագործել իր գովազդային արշավներում կամ տեղադրել ապրանքի փաթեթավորման վրա երկու տարվա ընթացքում։
Մրցույթի հաղթողներին հավաստագրերի շնորհման արարողության ընթացքում անցկացվել է վիճակահանություն, որի արդյունքում ընտրվել են ժողովրդական քվեարկության երեք մասնակիցներ, ովքեր մրցանակներ կստանան հաղթող ընկերություններից։
Մրցույթի կազմակերպիչներն են` «Սպառողների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Armproduct.am կայքը։ -0-