Նավթի գինն աճում է

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ նավթը թանկացել է արդյունահանման սահմանափակման համաձայնագրի վերաբերյալ նավթ արդյունահանող երկրների բանակցությունների ֆոնին, հաղորդում է Ֆինմարկետը:
Նավթ արդյունահանող տասնկմեկ երկրները, որոնք ներառված են և ներառված չեն ՕՊԵԿ-ում, ուրբաթ հանդիպել են Դոհայում` դիրքերորոշումները սահմանելու համար նոյեմբերի վերջին կայանալիք կարտելի նիստին, որի ժամանակ, ինչպես ակնկալվում է, որոշում կընդունվի նավթի արդյունահանման ծավալի կրճատման մասին, հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նրա խոսքով, հանդիպումը դրական է անցել, և շուկայի կայունացման համար անհրաժեշտ միջոցների հարցում նավթ արդյունահանող երկրների դիրքորոշումները գրեթե համընկնում են։
Նոյեմբերի 17-ի առուվաճառքի արդյունքներով, Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսի գինը աճել է 0,37 դոլարով (0,8%)` բարելի դիմաց հասնելով 46,86 դոլարի:
Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսը աճել է 0,27 դոլարով (0,6%)` բարելի դիմաց հասնելով 45,69 դոլարի։ Հունվարի ֆյուչերսը աճել է 0,38 դոլարով և բարելի դիմաց կազմել 46,36 դոլար։
Այսօր նավթը շարունակում է թանկանալ։
Երևանի ժամանակով ժամը 08։43–ին Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսի գինն ավելացել է 0,62 դոլարով (1,3%)` բարելի դիմաց հասնելով 47,48 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսի գնանշումն ավելացել է 0,57 դոլարով (1,1%)` բարելի դիմաց կազմելով 46,26 դոլար։ –0–