Рейтинг@Mail.ru
USD
396.54
EUR
409.11
RUB
4.1315
GEL
141.62
2025 թ. փետրվարի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-10

Նավթի գինը նվազում է նախորդ ուրբաթ գրանցված աճից հետո

09.01.2017, 12:50
Ուրբաթ սև ոսկին աննշան թանկացել է ԱՄՆ-ում պաշարների նվազման տվյալների և Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման կրճատման տեղեկատվության հիման վրա:
Նավթի գինը նվազում է նախորդ ուրբաթ գրանցված աճից հետո

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ սև ոսկին աննշան թանկացել է ԱՄՆ-ում պաշարների նվազման տվյալների և Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման կրճատման տեղեկատվության հիման վրա:

Ինչպես հայտնում է Ֆինմարկետը, հունվարի 6-ի առուվաճառքի արդյունքներով Brent տեսակի նավթի մարտի ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում աճել է 0,21 դոլարով (0,4%) և կազմել 57,10 դոլար մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI-ի փետրվարյան ֆյուչերսը աճել է 0,23 դոլարով (0,4 տոկոս) և կազմել 53,99 դոլար մեկ բարելի համար: Մարտի ֆյուչերսը կազմել է 54,87 դոլար:

Այսօր նավթը աննշան էժանանում է:

Brent տեսակի նավթի մարտի ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում Երևանի ժամանակով ժամը 8:36-ին նվազել է 21 ցենտով (0,4 տոկոսով)` մինչև 56,89 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսի գնանշումը NYMEX ապրանքային բորսայում նշված ժամանակահատվածում նվազել է 25 ցենտով (0,5 տոկոսով)` մինչև 53,74 դոլար մեկ բարելի համար: -0-