Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Նավթի գինը նվազում է նախօրեին գրանցված աճից հետո

12.05.2016, 13:10
Նավթը նախօրեին թանկացել է վառելիքի պաշարների վերաբերյալ ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալների ֆոնին:
Նավթի գինը նվազում է նախօրեին գրանցված աճից հետո

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Նավթը նախօրեին թանկացել է վառելիքի պաշարների վերաբերյալ ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալների ֆոնին, հաղորդում է Ֆինմարկետը:

ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով, երկրում նավթի առևտրային պաշարները նախորդ շաբաթ կրճատվել են 3,41 մլն բարելով` մինչև 540 մլն բարել: Միաժամանակ, վերլուծաբանները կանխատեսում էին, որ պաշարները կավելանան 750 հազար բարելով:

Մայիսի 11-ի առուվաճառքի արդյունքներով, Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում աճել է 2,08 դոլարով (4,6%) ` մինչև 47,6 դոլար մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI-ի հունիսյան ֆյուչերսը աճել է 1,57 դոլարով (3,5 տոկոս) և կազմել 46,23 դոլար մեկ բարելի համար:

Այսօր սև ոսկին էժանանում է ԱՄՆ-ի շուկայում վառելիքի պաշարների նվազման մասին տվյալների հետևանքով:

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում Երևանի ժամանակով ժամը 8:34-ին նվազել է 0,12 դոլարով (0,25 տոկոսով)` մինչև 47,48 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի ֆյուչերսի գնանշումը հունիսի առաքմամբ ըստ էության ևս նվազել է 0,12 դոլարով (0,26 տոկոսով)` մինչև 46,11 դոլար մեկ բարելի համար: -0-