Նավթի համաշխարհային գներն աճում են շտկման շրջանակում
27.05.2015,
13:51
Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի աճում են մեկ օր առաջ նվազելուց հետո` կապված ամերիկյան արժույթի ամրապնդման հետ, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Պրայմը։
ԵՐԵՎԱՆ, մայիսի 27. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի աճում են մեկ օր առաջ նվազելուց հետո` կապված ամերիկյան արժույթի ամրապնդման հետ, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Պրայմը։
Մոսկվայի ժամանակով 7.21–ին Brent հյուսիսծովյան խառնուրդի հուլիսյան ֆյուչերսի արժեքն աճել է 0,3տոկոսով` բարելի դիմաց կազմելով 63,91 դոլար։ WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,62 տոկոսով` բարելի դիմաց կազմելով 58,15 դոլար։
Երեքշաբթի առուվաճառքի ընթացքում նավթի գները արձանագրել են կտրուկ բացասական դինամիկա. Brent հյուսիսծովյան խառնուրդի ֆյուչերսները նվազել են 2,94 տոկոսով` բարելի դիմաց կազմելով 63,65 դոլար։ Ընդ որում դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առևտրային գործընկերներ երկրների վեց արժույթների դիմաց) երեքշաբթի հասել է 97,38 կետի։ Մոսկվայի ժամանակով 7.21–ի դրությամբ ցուցանիշը ցույց է տվել թույլ աճ` ավելանալով 0,01 տոկոսով` մինչև 97,23 կետ։
«Քանի որ նավթի գները բավական կտրուկ նվազել են (երեքշաբթի` խմբ.), ներկա թռիչքը պայմանավորված է իջեցված գնով ապրանքը գնելու նոր հնարավորության որոնմամբ, քանի որ թրեյդերներն ընկնում են ցածր գների ետևից»,– Ֆրանս պրեսս գործակալությանը հայտարարել է Սինգապուրում CMC Markets–ի վերլուծաբան Նիկոլաս Թեոն։
Փորձագետը նշել է, որ ներդրողները սպասում են ԱՄՆ–ում նավթի պաշարների մասին տվյալներին, որոնք չորեքշաբթի կհրապարակի երկրի Էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչությունը։ Մեկ շաբաթում, որն ավարտվել է մայիսի 15–ին, պաշարները նվազել են 2,7 մլն բարելով` մինչև 482,2 մլն բարել։-0-