Рейтинг@Mail.ru
USD
396.54
EUR
409.11
RUB
4.1315
GEL
141.62
2025 թ. փետրվարի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Նավթի գներն աճում են նախօրեին գրանցված մեծ նվազումից հետո

19.01.2017, 13:00
Էտալոնային ապրանքանիշերի նավթի գնի անկման տեմպը արագացել է չորեքշաբթի երեկոյան` ամերիկյան դոլարի ամրապնդման ֆոնին և Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆատիխ Բիրոլի հայտարարությունների հիման վրա:
Նավթի գներն աճում են նախօրեին գրանցված մեծ նվազումից հետո

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Էտալոնային ապրանքանիշերի նավթի գնի անկման տեմպը արագացել է չորեքշաբթի երեկոյան` ամերիկյան դոլարի ամրապնդման ֆոնին և Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆատիխ Բիրոլի հայտարարությունների հիման վրա:

Ինչպես հաղորդում է Ֆինմարկետը, առուվաճառքի արդյունքում, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտի ֆյուչերսի գինը նվազել է 1,55 դոլարով (2,8%)` բարելի դիմաց կազմելով 53,92 դոլար։

Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսը նվազել է 1,4 դոլարով (2,7%)` բարելի դիմաց հասնելով 51,08 դոլարի։ Մարտի ֆյուչերսը թանկացել է 0,11 դոլարով (0,2%) և մեկ բարելի դիմաց կազմել 53,26 դոլար։

Այսօր նավթը թանկանում է։ Ներդրողները սպասում են ԱՄՆ-ում ածխաջրածինների առևտրային պաշարնաերի մասին տվյալներին: 

Երևանի ժամանակով ժամը 08։40–ին Brent տեսակի նավթի մարտի ֆյուչերսի գինը Լոնդոնի բորսայում ավելացել է 44 ցենտով (0,82%)` բարելի դիմաց հասնելով 54,36 դոլարի։

WTI տեսակի փետրվարյան ֆյուչերսի գնանշումը NYMEX–ում ավելացել է 40 ցենտով (0,78%)` բարելի դիմաց կազմելով 51,48 դոլար։ –0–