Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

Նավթի գները շարունակում են նվազել

11.08.2016, 13:19
Նախօրեին «սև» ոսկին էժանացել է` ԱՄՆ-ում վառելանյութի առևտրային պաշարների անսպասելի աճի և Սաուդյան Արաբիայում նավթահանության  ռեկորդային ծավալների մասին տվյալների հիման վրա։
Նավթի գները շարունակում են նվազել

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին «սև» ոսկին էժանացել է` ԱՄՆ-ում վառելանյութի առևտրային պաշարների անսպասելի աճի և Սաուդյան Արաբիայում նավթահանության  ռեկորդային ծավալների մասին տվյալների հիման վրա, հաղորդում է Ֆինմարկետը:

Օգոստոսի 10-ի առուվաճառքի արդյունքներով, Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում նվազել է 0,93 դոլարով (2,1%) ` մինչև 44,05 դոլար մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսը նվազել է 1,06 դոլարով (2,5 տոկոս) և կազմել 41,71 դոլար մեկ բարելի համար:

Այսօր նավթը շարունակում է էժանանալ:

Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսի արժեքը Երևանի ժամանակով ժամը 08:47-ին նվազել է 0,14 դոլարով` մինչև 43,91 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսի գնանշումը նվազել է 0,15 դոլարով` մինչև 41,56 դոլար մեկ բարելի համար: -0-