ՀՀ նախագահը ծանոթացել է Կոտայքի մարզում գործող ջերմոցային տնտեսությունների գործունեությանը
15.05.2015,
21:52
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ ծանոթացել է Կոտայքի մարզում գործող ջերմոցային տնտեսությունների գործունեությանը, ինչպես նաև վերջին շրջանում ընկերության կողմից արտադրական ծավալների ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ներդրումային ու զարգացման ծրագրերին, ստեղծված աշխատատեղերին և ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպված արտադրական գործընթացին:

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ ծանոթացել է Կոտայքի մարզում գործող ջերմոցային տնտեսությունների գործունեությանը, ինչպես նաև վերջին շրջանում ընկերության կողմից արտադրական ծավալների ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ներդրումային ու զարգացման ծրագրերին, ստեղծված աշխատատեղերին և ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպված արտադրական գործընթացին:
«Ջերմոցային» վարդեր Հայաստանում
«Էկոտոմատո» ՓԲԸ–ն, որը հիմնադրվել է 2011 թ.–ի կեսին, զբաղվում է հոլանդական վարդերի աճեցմամբ։ Գործող ջերմատան մակերեսը սկզբում կազմում է 2 հեկտար, իսկ ներդրումների ծավալը` 1,9 մլրդ դրամ։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս ծաղիկների նկատմամբ մշտապես աճող պահանջարկի կապակցությամբ ընկերությունը 2012 թ.–ին որոշել է 6 հեկտարով ընդլայնել ջերմոցային տնտեսության մակերեսը` իրականացնելով 2,87 մլրդ դրամի լրացուցիչ ներդրում, իսկ 2014 թ.–ին ջերմատների տարածքն ավելացել է ևս 3 հեկտարով 2,9 մլրդ դրամի ներդրումների հաշվին։
Հիմա 8 հեկտար տարածքի վրա աճեցվում են 24 տեսակի հոլանդական վարդեր։ Այս պահին «Էկոտոմատոյում» աշխատում է 120 մարդ` 140 հազար դրամ միջին աշխատավարձով։
Վարունգ` «Արմյանսկիյ Ուրաժայ»–ից
Այցելության հաջորդ կետը «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ–ի ջերմատներն էին, որոնք կառուցվել են «Richel Group» ֆրանսիական ընկերության տեխնոլոգիայով 10 մլրդ դրամի չափով ներդրումների հաշվին։ Ձեռնարկության գլխավոր ագրոնոմ Ալեքսանդր Մելնիչենկոն, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցերին, նշեց, որ ընկերությունը հիմա զբաղվում է վարունգի աճեցմամբ ժամանակակից տեխնոլոգիայով (հիդրոպոնիկ) օրգանիկ սուբստրատով։
«Աճեցնում ենք երկու տեսակի վարունգ`միջին պտղաբերության «դանդին» (հոլանդական սելեկցիա) և «կիբրիա» մանր վարունգը։ Մենք նպատակաուղղված ենք միայն ռուսական շուկայի ուղղությամբ, չնայած մեր վարունգները սկսել են ակտիվորեն գնել նաև Հայաստանում, այսինքն` մենք սկսել ենք բանջարեղենի որոշակի «նորաձևություն» թելադրել։ Ռուսաստանում, օրինակ, շատ հայտնի են բշտիկավոր մանր վարունգները», – նշեց Մելնիչենկոն։
Նրա խոսքերով` ջերմատունը նոր է, լրամշակված է կոնստրուկցիան քիչ թե շատ կայուն կլիմա ապահովելու համար։
«Վարունգը առնվազն 27 աստիճան տաքություն է սիրում, այդ պատճառով ամեն ինչ ավտոմատացված է` սկսած ոռոգումից մինչև օդանցքները։ Ջերմատունը լավն է նրանով, որ այն ամբողջությամբ վերահսկցող միջավայր է», – ասաց Մելնիչենկոն։
Նա ավելացրեց, որ բաց դաշտում աճեցված վարունգից ջերմոցային վարունգը տարբերվում է նրանով, որ այն մաքուր է։ «Մենք կանոնավոր կերպով անալիզի ենք ենթարկում այն ամենը, ինչով ջրում ենք վարունգները, մենք չունենք պարարտանյութերի ավելցուկ», – ավելացրեց գլխավոր ագրոնոմը։ «Եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա կես տարում կարելի է ստանալ 1,5 հազար տոննա բերք, որը հնարավոր է արտահանել», – ասաց Մելնիչենկոն։
Նրա խոսքերով` եթե ջերմատների մակեսերն ընդլայնվի 30 հեկտարով, ապա ձեռնարկությունը կդառնա ԱՊՀ–ում գործող խոշորագույն ջերմոցային տնտեսություններից մեկը։
Մելնիչենկոն ավելացրեց, որ շուտով սպասվում է բոլոր գույների բուլղարական պղպեղի և լոլիկի աճեցում։
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի տեղակալ Նիոկալ Ֆեյը (Nicolas Faye) նշեց, որ ողջունում է հայկական և ֆրանսիական ընկերությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև ֆրանսիական տեխնոլոգիաների կիրառումը ջերմոցային բիզնեսում, որոնք թույլ կտան արտադրել բարձր որակի արտադրանք և արտահանել դրանք Ռուսաստան ու արտաքին շուկաներ։
«Արմյանսկիյ ուրաժայ» ՓԲԸ–ի ջերմոցային տնտեսությունները, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է գրեթե 20 հեկտար, գործում են 2014 թ.–ի փետրվարից։
Այդ ջերմատներում աճեցվում է միայն վարունգ։ Կանխատեսվում է 1 քմ–ից ստանալ 55–60 կգ վարունգ, այսինքն` 5 հազարից մինչև 5,5 հազար տոննա։ 2015 թ.–ի ապրիլի 30–ի դրությամբ ընկերությունն արտահանել է մոտ 1300 տոննա արտադրանք։
Ջերմոցային տնտեսության շինարարության գործում մասնակցել է մոտ 200 մարդ, հիմա այնտեղ աշխատում է 280 մարդ` 125 հազ. դրամ միջին աշխատավարձով։ Մակեսերի ընդլայնման դեպքում կբացվի 400–500 նոր աշխատատեղ։
Բացի այդ, Նոր Գեղի համայնքում գործում է ««Պրոգրես Ագրո» ՍՊԸ–ի ջերմատները` 50 հեկտար մակերեսով։ 2015 թ.–ի մայիսին ավարտվել են ևս 4,36 հեկտարի շինարարական աշխատանքները։ Ձեռնարկությունում աշխատում է 70 մարդ, միջին ամսական աշխատավարձը կազմում է 135 հազար դրամ։ ։ Կանխատեսվում է 1 քմ–ից ստանալ 55–60 կգ–ի բերք։ –0–