Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նոր էլեկտրակայանի կառուցման հուշագրին

19.11.2015, 17:39
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Renco» ընկերության հետ Երևանում էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։
 ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նոր էլեկտրակայանի կառուցման հուշագրին
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Renco» ընկերության հետ Երևանում էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։

«Երևանի ՋԷԿ–ին հարող տարածքում ծրագրվում է կառուցել 234 ՄՎտ հզորության էներգաբլոկ։ Էլեկտրակայանի կառուցման և հետագա շահագործման վերաբերյալ հետաքրքրություն է արտահայտել «Renco» ընկերությունը»,– ասաց Հայաատանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

Ըստ նրա, ծրագրի շրջանակում ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է 215 մլն դոլար։ Չորս ամիսների ընթացքում ծրագրվում է ուսումնասիրություններ և նախապատրաստական աշխատանք անցկացնել, ինչից հետո կստորագրվի կառուցման պայմանագիր։

«Աշխատանքների ամբողջ ծավալը ենթադրվում է ավարտել մինչև 2018 թվականի ավարտը»,– ասաց Զախարյանը։

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դա արտասահմանյան լավ ներդրումային ծրագիր է առանց կառավարության մասնակցության։

«Պետք է հետևողականություն դրսևորել, որ պայմանագրում բացթողումներ չլինեն, և կառավարությունը խնդիրներ չունենա»,– ասաց Աբրահամյանը։

Նա կարգադրեց քննարկումներ անցկացնել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ երկու–երեք օրվա ընթացքում։

«Renco» ընկերությունն արդեն մի շարք նախագծեր է իրականացրել Հայաստանում, դրանց թվում են` «Երևան» հյուրանոցի վերակազմավորումը, «Կոնգրես» հյուրանոցի, Դիլիջանում Կենտրոնական բանկի շենքի, «Պիացա Գրանդե» բիզնես կենտրոնի կառուցումը։ -0-