Էլեկտրաէներգիայի նոր սակագինը սպառնում է ՀԷՑ–ի նորմալ գործունեությանը. մամուլի քարտուղար
17.06.2015,
20:00
Չորեքշաբթի սահմանված էլեկտրաէներգիայի նոր սակագինը կսպառնա «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի նորմալ գործունեությանը, «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի սահմանված էլեկտրաէներգիայի նոր սակագինը կսպառնա «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի նորմալ գործունեությանը, «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստում սահմանել է «Հայաստանի էլեկտրացանցեր» կազմակերպության կողմից սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի նոր սակագներ ։ Մասնավորապես, օգոստոսի 1-ից բնակչության համար նոր սակագինը կբարձրանա 6.93 դրամով (ցերեկային ժամերին մինչև 48.78 դրամ, իսկ գիշերային ժամերին մինչև 38.78 դրամ 1 կՎտժ–ի համար)։ Ընդ որում, մայիսի 8-ին ներկայացրած դիմումի մեջ ՀԷՑ–ը առաջարկել էր բարձրացնել սակագները 17.08 դրամով յուրաքանչյուր կՎտժ–ի համար։
«Մենք պատրաստվում ենք տեղեկացնել հանձնաժողովին, որ ներդրումային ծրագրերի իրականացման ներկայիս պայմաններում, էլեկտրամատակարարման ապահովությունը, որակյալ ծառայությունների մատուցումը հարցականի տակ է դրվում», – ասել է նա։
Միաժամանակ, մամուլի քարտուղարը տվյալ հարցով հանձնաժողովին դիմելու ոչ մի հավաստի ժամկետ չի նշել։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ ընկերության 100–տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը Հայաստանի սպառողներին, այդ թվում` բնակչությանը էլեկտրաէներգիայի բաշխումն է։ -0-