Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանի գրեթե բոլոր նորակառույցները սեյսմակայուն են

26.01.2016, 15:40
Հայաստանի գրեթե բոլոր նորակառույց շենքերը սեյսմակայուն են, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի փրկարար ծառայության փոխտնօրեն, Աղետների ռիսկերի նվազեցման գործողությունների Սենդայի ծրագրի համակարգող, գեներալ մայոր Նիկոլայ Գրիգորյանը։
Հայաստանի գրեթե բոլոր նորակառույցները սեյսմակայուն են
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գրեթե բոլոր նորակառույց շենքերը սեյսմակայուն են, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի փրկարար ծառայության փոխտնօրեն, Աղետների ռիսկերի նվազեցման գործողությունների Սենդայի ծրագրի համակարգող, գեներալ մայոր Նիկոլայ Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժի հետևանքները Հայաստանի համար շատ ողբերգական են այդ թվում շենքերի սեյսմիկ կայունության և հնարավոր սպառնալիքի ոչ հավաստի գնահատման պատճառով։

Մասնավորապես, ըստ նրա, շենքերը կառուցվել են 7 բալանոց երկրաշարժի հաշվարկով, մինչդեռ իրական սպառնալիքն ավելի բարձր է։

Միաժամանակ, նա ընդգծեց, որ Հայաստանում մինչ օրս կան շենքեր, որոնք հնացել են։

«Ներկայում Հայաստանում կառուցվող բոլոր շենքերն առավելապես սեյսմակայուն են, քանի որ կառուցվում են նոր պահանջներով և չափանիշներով»,– ասաց Գրիգորյանը։

Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը 2016 թվականին ծրագրում է մշակել շենքերի սեյսմակայունության բարձրացման նպատակային ծրագիրը։ Բացի այդ, քաղաքաշինության նախարարությունն արդեն մի շարք աշխատանքներ է տանում սեյսմակայուն շինարարության ուղղությամբ, մասնավորապես, արդեն իրականացվում է դպրոցներում 2015-2030 թվականներին սեյսմակայուն շինարարության մակարդակի բարձրացման աշխատանքներ։ Նաև աղետների ռիսկերի կառավարման ծրագրի շրջանակում անցկացվում է սեյսմիկ գոտեվորման քարտեզի և շինարարական նորմերի վերանայում` հաշվի առնելով սեյսմիկ ակտիվության հավանականության գնահատականները։

Հայաստանը 1995 թվականին առաջինն է ԱՊՀ երկրներից մշակել և ներդրել սեյսմակայուն շինարարության նորմեր, որոնք 2006 թվաիկանին լրացվել և թարմացվել են։
 
Հայաստանը ենթակա է գրեթե բոլոր տարերային աղետներին` բացառությամբ ցունամիի։ Երկիրը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, բարձր է նաև երաշտի, կարկուտի, սողանքների և ջրհեղեղների ռիսկը։

Համաշխարհային բանկի վերջին ուսումնասիրության համաձայն, երկրաշարժերի հետևանքով Հայաստանի ՀՆԱ–ին տարեկան միջինը 3 տոկոսի վնաս է հասցվում։ Միաժամանակ, ջրհեղեղները սպառնում են Հայաստանի տարածքի գրեթե կեսին, իսկ հետազոտությունների համաձայն, նույնիսկ 25 տարվա վաղեմության ջրհեղեղը կարող է 6 տոկոսով ազդել երկրի ՀՆԱ–ի վրա, իսկ եկամուտների հնարավոր կորուստները կարող են հասնել 25 տոկոսի։ -0-