Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ վարչապետը կոչ է արել նվազագույնի հասցնել տնտեսվարող սուբյեկտների գերատեսչական ստուգումները

23.07.2015, 15:05
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է նվազագույնի հասցնել տնտեսվարող սուբյեկտների ստուգումները։
ՀՀ վարչապետը կոչ է արել նվազագույնի հասցնել տնտեսվարող սուբյեկտների գերատեսչական ստուգումները
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է նվազագույնի հասցնել տնտեսվարող սուբյեկտների ստուգումները։

«Կարծում եմ` մենք պետք է ականջալուր լինենք տնտեսվարող սուբյեկտների դժգոհությանը և ստեղծված իրավիճակում անենք ամեն ինչ` անտեղի միջամտությունը բացառելու համար», – ասել է Աբրահամյանը։

Նա հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանին պատրաստել առաջարկ, որն ուղղված է տնտեսվարող սուբյեկտների տարատեսակ ստուգումների նվազեցմանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իր հերթին, մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը, լրագրողներին ասաց, որ նման քաղաքականության նպատակն է բարելավել Հայաստանի գործարար միջավայրը։

«Բացի այդ, հիմա իրականացվում են գերատեսչական բարեփոխումներ, և, ըստ էության, գերատեսչական մարմինների նվազումը ենթադրում է դրանց գործունեության ձևի փոփոխություն», – ասաց Ճշմարիտյանը։ –0–