Արման Թաթոյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
20.11.2013,
13:58
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում, հաղորդում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում, հաղորդում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։
Արման Թաթոյանը ծնվել է 1981թ.–ին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, սովորել է նույն բուհի ասպիրանտուրայում` քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում։ 2013թ.–ին ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոց (Penn Law), որտեղ ստացել է իրավունքի մագիստրոս։ Գիտական աստիճանը` Իրավաբանական գիտությունների թեկնածու։
2007թ.–ին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում` որպես նախագահի խորհրդական, 2009թ.–ին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության դատախազի պաշտոնը։ 2010թ.–ին եղել է մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԶԾ համատեղ ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար։
2010թ.–ից մինչ օրս ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ է։ 2012–2013թթ.–ին աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդականի պաշտոնում։ 2011թ.–ից մինչ օրս Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (ԽԿԿ), Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ է։
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն և ֆրանսերեն լեզուներին։
Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու երեխա: –0–