Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանում պահածոների արտադրության ծավալը հունվար–փետրվարին նվազել է 19,5%–ով` հասնելով 320 տոննայի

14.04.2015, 18:02
Հայաստանում արտադրված պահածոների ծավալը 2015 թվականի հունվար–փետրվարին կազմել է մոտ 320 տոննա` տարվա ընթացքում կրճատվելով 19,5 տոկոսով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանում պահածոների արտադրության ծավալը հունվար–փետրվարին նվազել է 19,5%–ով` հասնելով 320 տոննայի
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտադրված պահածոների ծավալը 2015 թվականի հունվար–փետրվարին կազմել է մոտ 320 տոննա` տարվա ընթացքում կրճատվելով 19,5 տոկոսով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաղորդագրության համաձյան`այս տարվա հաշվետու ժամանակահատվածում մսի պահածոների արտադրությունն աճել է մոտ 4 անգա, որի ծավալը կազմել է 42,8 տոննա` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 10,6 տոննայի դիմաց։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մոտ 97,5 տոննա բանջարեղենի պահածո (չհաշված պահածոյացված լոլիկը)` նախորդ տարվա հունվար–փետրվարին գրանցված 111,4 տոննայի դիմաց (12,5 տոկոսի անկում)։

ԱՎԾ–ի համաձայն` հաշվետու ամիսներին արտադրվել է 28,7 տոննա պահածոյացված լոլիկ` նախորդ տարվա հունվար–փետրվարին գրանցված 133,4 տոննայի դիմաց։ Բացի այդ, մրգային պահածոների արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 115,7 տոննա (4,7 տոկոսի անկում)։

Միաժամանակ կետչուպի արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 36,9 տոննա` 2014 թ.–ի հունվար–փետրվարին գրանցված 9,6 տոննայի դիմաց, իսկ բնական հյութերի արտադրության ծավալը` 1 917,3 հազար լիտր` 2014 թ.–ի հունվար–փետրվարին գրանցված 1 905,5 հազար լիտրի դիմաց  (0,6 տոկոսի աճ)։–0–