Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի խորհրադարանը հավանություն է տվել երկրում պոչամբարների վերմշակման ծրագրին

22.06.2015, 19:10
Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագծին։
Հայաստանի խորհրադարանը հավանություն է տվել երկրում պոչամբարների վերմշակման ծրագրին
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագծին։

Ծրագիրն ընդունվեց 88 «կողմ», մեկ` «դեմ» և 12` ձեռնպահ ձայներով։

Ինչպես քննարկումների ընթացքում նշեց Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, Հայաստանում նմանատիպ ծրագրի նախադեպ չի եղել։ Նրա խոսքով, խնդիրը վերաբերում է բնապահպանության և առողջապահության ոլորտներին, որոնք մշտապես հասարակայնության ուշադրության կենտրոնում են։

«Կարիք չկա ասելու, թե ինչ լուրջ խնդիրների է հանգեցնում պոչամբարների մշակման անավարտ լինելը։ Նմանատիպ օրակարգեր ունեն զարգացած լեռնահանքային արդյունաբերությամբ բոլոր երկրները»,– ասաց Նաղդալյանը։

Հայաստանի կառավարությունը մայիսի 7–ին հավանություն էր տվել  «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագծին։

Հայաստանում մետաղական հանքավայրերի պոչամբարների վերամշակման գործարաններում ներդրումները կկազմեն 240 մլն դոլար։ Օրինագծին համապատասխան, ծրագիրը կիրականացնի «Ալյոտիգ» ՍՊԸ–ն։

ԶՊՄԿ պոչամբարներում այսօր կուտակվել է 300 մլն տոննա արտադրական թափոններ, որոնք ամեն տարի համալրվում են ևս 18-20 մլն տոննայով, ինչը բնապահպանական լուրջ խնդիր է ստեղծում։

«Ալյոտիգ» ՍՊԸ ընկերությունը պարտավորվում է կառուցել տարեկան 12.5 տոննա հզորությամբ պոչամբարների արտադրական թափոնների վերամշակման գործարան։ Բացի այդ, ծրագրվում է նաև կոմպոզիտային նյութերի գործարանի կառուցում, որը նաև կօգտագործի պոչամբարների թափոնները։

Առաջին փուլում ենթադրվում է նախագծում ներդնել 240 մլն դոլար, իսկ երկրորդում, որն ընդգրկում է 2019-2025 թվականները, ծրագրվում է գործարանի հզորությունը հասցնել տարեկան մինչև 25 մլն տոննա վերամշակման։

Կառավարությունը մայիսի 7–ին հավանություն է տվել նաև «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծին: ՀՀ կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, VSEI ձեռնարկությունների խումբը և «Ալյոտիգ» ՍՊԸ-ն հանդես են գալիս մի ծրագրի շրջանակում, որի նպատակն օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակումն է

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գնահատականներով, դա նոր տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս թափոնների` մինչև 95-98 տոկոս մաքրության վերամշակում իրականացնել, ինչը բարձր ցուցանիշ է համարվում և կարող է բավականին լուրջ ծրագիր դառնալ Հայաստանի համար։

Ինչպես կարծում են փորձագետները, Հայաստանի պոչամբարներում օգտակար հանածոների պաշարները համաչափ են միջին չափերի հանքավայրի։ 1951 թվականից մինչ օրս պոչամբարներում կուտակվել է մեծ հարստություն` պղինձ, մոլիբդեն, ռենիում։ Նրանց կարծիքով, պոչամբարների շահագործումն առավել ձեռնտու է հենց հանքավայրի շահագործման համար, քանի որ տվյալ դեպքում չեն պահանջվում հանքաքարի դուրսբերման  և մանրացման լրացուցիչ ծախսեր։ -0-