Հայաստանում արտարժույթի կայունացումը թույլ կտա պահպանել արտահանման մրցունակությունը. ԱՄՀ
05.12.2014,
16:49
Հայաստանում արտարժույթի կայունացումը թույլ կտա պահպանել արտահանման մրցունակությունը և բարձրացնել փոխանցումների գնողունակությունը, կարծում է ՀՀ–ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտարժույթի կայունացումը թույլ կտա պահպանել արտահանման մրցունակությունը և բարձրացնել փոխանցումների գնողունակությունը, կարծում է ՀՀ–ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը։
Նոյեմբերի 24–ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 2–ի դոլարի փոխարժեքն ավելացավ 7,07 կետով և կազմեց 442,33 դրամ, այսօր այն հասել է 443,83 դրամի։
«Դա շատ կարևոր է, քանի որ հակառակ դեպքում բոլոր արտահանողները, այդ թվում նաև սննդամթերքի արտադրողները կհայտնվեն լուրջ բարդությունների առաջ և ստիպված կլինեն պահպանել ծավալները», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սանչեսը։
Նշելով, որ հայկական դրամի արժեզրկումն այն մեխանիզմն է, որի միջոցով տնտեսությունը հարմարվում է նոր պայմաններին` Սանչեսն ընդգծեց, որ արժեզրկումը կդառնա Հայաստան ներկրվող որոշ ապրանքների արժեզրկման պատճառ, ինչն իր հերթին կնպաստի մրցունակության ավելացմանը ներքին արտադրության որոշ ապրանքների համար։
ԿԲ–ի հայտարարության համաձայն` Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կայունացումը թելադրված է ազգային արտահանման մրցունակության բարձրացման և արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։
Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին` Սանչեսը դժվարացավ կանխատեսում անել մինչև տարեվերջ Հայաստանում փոխարժեքի վարքագծի կապակցությամբ։ «Մենք հասկանում ենք, որ այս նոր միջավայրը բավականին բարդ է, սակայն հիմա որևէ կանխատեսում չենք կարող անել», – ասաց նա։
Միաժամանակ ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ Հայաստանի բանկային համակարգը բարձր լիկվիդայնություն ունի, իսկ ԿԲ—ն` բավականին մեծ պահուստներ։
«Հայաստանի բանկային համակարգը լիկվիդային է, կապիտալի ցուցանիշը` բարձր, և բանկերը պետք է ունենան անհրաժեշտ բուֆերային միջոցներ` հաշվի առնելով տնտեսության բարձր դոլարայնացումը` արտարժույթի փոփոխությունները հաղթահարելու համար», – ասաց նա։
Սանչեսը նշեց, որ ՀՀ ԿԲ–ն բավականին պահպանողական քաղաքականություն է վարում և բավականին մեծ պահուստներ ունի։
«Հայաստանի համատեքստում ԿԲ–ի պահուստների ծավալը պետք է համադրվի երեք ամսում իրականացրած ներկրման ծավալներին։ Դա նշանակում է, որ ԿԲ–ի պահուստների չափը միջինում բավարար է, որպեսզի դոլարի բացակայության հիպոթետիկ դեպքում հնարավոր լինի վճարել ներկրման դիմաց երեք ամսվա ընթացքում», – պարզաբանեց նա` ընդգծելով, որ այսօրվա դրությամբ ԿԲ–ի պահուստները բավարար են չորս ամսվա ընթացքում ներկրման դիմաց վճարելու համար։
Սանչես նշեց, որ ստեղծված պայմաններում Հայաստանի իշխանություններն, առաջին հերթին, պետք է ուշադրություն դարձնեն տնտեսական և ֆինանսական կայունության պահպանմանը դրամի թուլացման պայմաններում իրադարձությունների զարգացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու միջոցով։ Այլ միջոցների թվում նա նշեց տնտեսության կարճաժամկետ աջակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև հավակնոտ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը։
ՀՀ ԿԲ տվյալների համաձայն` տարեսկզբից մինչ օրս կարգավորիչը արժութային շուկայում ազգային արժույթի կայունացման նպատակով վաճառել է մոտ 236,47 մլն դոլար և գնել է 50,15 մլն դոլար։–0–