Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Փոխնախարար. Վրաստանը Հայաստանին 52% զեղչ է խոստացել հացահատիկի երկաթուղային փոխադրումների համար

31.08.2018, 17:34
Վրաստանը Հայաստանին 52% զեղչ է խոստացել հացահատիկի երկաթուղային փոխադրումների համար։
Փոխնախարար. Վրաստանը Հայաստանին 52% զեղչ է խոստացել հացահատիկի երկաթուղային փոխադրումների համար

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վրաստանը Հայաստանին 52% զեղչ է խոստացել հացահատիկի երկաթուղային փոխադրումների համար, Facebook–յան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

Վրաստանում սեպտեմբերի 15–ից ներդրվում է արգելք ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի ու տարեկանի ալյուրի ներկրման կամ արտահանման համար։ Վրաստանի ֆինանսների նախարարի հրամանագրում նշվում է, որ ցորեն կամ ցորենի ու տարեկանի ալյուր հնարավոր է տեղափոխել միայն երկաթուղային և կամ ծովային տրանսպորտով։ Ինչ վերաբերում է ավտոտրանսպորտին, ապա տեղափոխման նման տեսակ հնարավոր է միայն առանձին դեպքերում` Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության համաձայնությամբ։ Որոշումը տարածվում է բոլոր երկրների վրա, որոնք իրականացնում են նման բեռնափոխադրումներ Վրաստանի տարածքով։

«Նախնական պայմանավորվածությունն արդեն պաշտոնական։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով», – նշել է Փամբուխչյանը։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ավելի վաղ հայտարարել էր Արմեն Փամբուխչյանը, Հայաստանը բանակցություններ է վարում Վրաստանի հետ բեռնափոխադրումների սակագնի նվազման ուղղությամբ հացաբույսերի մատակարարման սահմանափակումների ներդրման պայմաններում։ Մասնավորապես, բանակցություններ են ընթանում վրացի գործընկերների հետ, որպեսզի հայկական կողմի համար տեղափոխման տեսակի փոփոխության դեպքում սակագների փոփոխություն ու աճ չգրանցվի։–0–