Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Փորձագետը` ՀՀ տարածքով Վրաստան իրանական գազ մատակարարելու մասին. Իրանի նախագահի մակարդակով դատարկ խոստումներ չեն կարող լինել

28.02.2019, 14:45
Հիմա Հայաստանի դիվանագիտական կորպուսի առջև կանգնած է իրանական, վրացական և ռուսական կողմերի հետ աշխատանք տանելու խնդիրը:
Փորձագետը` ՀՀ տարածքով Վրաստան իրանական գազ մատակարարելու մասին. Իրանի նախագահի մակարդակով դատարկ խոստումներ չեն կարող լինել

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Իրանագետ Գոհար Իսկանդարյանը հինգշաբթի մամուլի ասուլիսին մեկնաբանել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հայտարարությունը` Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու պատրաստակամության մասին:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չորեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ավելացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալները, ինչպես նաև պատրաստ է դեպի Վրաստան գազի մատակարարման եռակողմ համագործակցությանը:

«Նախագահի մակարդակով դատարկ խոսքեր չեն կարող լինել: Դա վկայում է այն մասին, որ Վրաստանի հետ քննարկումներ եղել են: Ենթադրում եմ, որ այդ հարցը քննարկվել է նաև Ռուսաստանի հետ», - ասաց նա:

Ըստ փորձագետի, բանակցությունները Ռուսաստանի հետ հարկավոր են, քանի որ Իրանից Հայաստան գազը մատակարարվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող գազամուղով, իսկ նոր գազամուղ կառուցելու հնարավորություններ չկան:

«Հարկավոր է, որպեսզի Ռուսաստանը թույլատրի գազի հավելյալ մատակարարումները: Դա թույլ է տալիս մտածել, որ որոշ քննարկումներ իրականացվել են նախօրոք, և հենց դրա մասին է հրապարակավ հայտարարել է Ռոուհանին», - ասաց Իսկանդարյանը:

Ըստ նրա, հիմա Հայաստանի դիվանագիտական կորպուսի առջև կանգնած է իրանական, վրացական և ռուսական կողմերի հետ աշխատանք տանելու խնդիրն` այդ նախագծերի իրականացման և համագործակցության ակտիվացման համար:

«Դա կարևոր է, որպեսզի Հայաստանը լիովին ինտեգրվի տարածաշրջանային գործընթացների մեջ», - ասաց նա:-0-