Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Փորձագետ. անմիտ մոտեցում կլինի, եթե Հայաստանը հրաժարվի Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունից

10.05.2016, 16:13
Անմիտ մոտեցում կլինի, եթե Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունից, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Փորձագետ. անմիտ մոտեցում կլինի, եթե Հայաստանը հրաժարվի Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունից

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Անմիտ մոտեցում կլինի, եթե Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունից, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հաղորդել է, որ դիտարկվում է հանրապետություն թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հնարավորությունը: Նրա խոսքով, այս հարցի շուրջ համապատսխան ուսումնասիրություններ են իրականացվում: Առաջին հերթին դիտարկվում են այն ապրանքները, որոնք սպառնում են Հայաստանի տնտեսությանը` թե´ որակի, թե´ մրցակցության տեսանկյունից։

«Հայաստանն ունի ներուժ և հնարավորություններ մի շարք ապրանքների արտադրության հաստատման համար: Կան որոշ ապրանքներ, որոնց թողարկումը Հայաստանը կարող է կազմակերպել մեկ տարվա ընթացքում: Այնուամենայնիվ, դրանց մեծամասնության համար բավական երկար ժամանակ է պետք», - ընդգծեց տնտեսագետը:

Նա ավելացրեց, որ Հայաստանի պետական մարմինները և իշխանություններն արդեն գիտակցել են, որ հարկավոր է շարժվել հենց այդ ուղղությամբ:

Այնուամենայնիվ, տնտեսագետի խոսքով, թուրքական ապրանքներից կտրուկ հրաժարվելը կվնասի ոչ այնքան Թուրքիային, որքան հայ սպառողներին:

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ Հայաստանի քաղաքացիները եկամտի ցածր մակարդակի պատճառով նախընտրում են հենց թուրքական ապրանքները։

ԱՎԾ–ի տվյալներով, 2015 թ.-ին Թուրքիայից Հայաստան իրականացված ներկրումը կազմել է 136,9 մլն դոլար` նախորդ տարվա 232,3 մլն դոլարի դիմաց (41 տոկոսի նվազում): Թուրքական ապրանքները կազմում են Հայաստան ներկրվող ապրանքների ողջ ծավալի 4,2 տոկոսը: -0-