Հայաստանի փողի զանգվածի ծավալն օգոստոսին նվազել է 1,7%–ով` մինչև 1 734,2 մլրդ դրամ
02.10.2015,
14:45
Հայաստանի փողի զանգվածի ծավալը 2015 թ.–ի օգոստոսին, այս տարվա հուլիսի համեմատ, նվազել է 1.7 տոկոսով` կազմելով մոտ 1 734,2 մլրդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի զանգվածի ծավալը 2015 թ.–ի օգոստոսին, այս տարվա հուլիսի համեմատ, նվազել է 1.7 տոկոսով` կազմելով մոտ 1 734,2 մլրդ դրամ։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից` ՀՀ ԿԲ–ի ներկայացրած նախնական տվյալների հիման վրա, բանկային համակարգից դուրս գտնվող կանխիկի ծավալը օգոստոսի վերջին կազմել է մոտ 328 մլրդ դրամ` դեկտեմբերի վերջին գրանցված 345 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) կազմել են 173.9 մլրդ դրամ` դեկտեմբերի վերջին գրանցված մոտ 188.2 մլրդ դրամի համեմատ։
Դրամով ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է մոտ 293.1 մլրդ դրամ` դեկտեմբերի վերջին գրանցված 295 մլրդ դրամի համեմատ։ Միաժամանակ արտարժույթով ավանդների ծավալը կազմել է ավելի քան 939.1 մլրդ դրամ` դեկտեմբերի վերջին գրանցված 936.1 մլրդ դրամի համեմատ։
Միաժամանակ դրամային բազմարկիչը հունվարի վերջին կազմել է 1,98` նախորդ ամսվա 2–ի դիմաց ($1- 472,85 դրամ)։ -0–