Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը գերազանցել է 68 հազար տոննան

13.11.2015, 21:04
Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը 2015 թ.–ի նոյեմբերի 13–ի դրությամբ կազմել է մոտ 68,4 հազար տոննա։
Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը գերազանցել է 68 հազար տոննան

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը 2015 թ.–ի նոյեմբերի 13–ի դրությամբ կազմել է մոտ 68,4 հազար տոննա` նախորդ տարվա նոյեմբերի 13–ին գրանցված 40,9 հազար տոննայի համեմատ, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Գերատեսչության տվյալներով` արտահանվել է 10 500 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5870 տոննայի դիմաց, 980 տոննա խնձոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16 տոննայի դիմաց, 210 տոննա արքայանարինջ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 63 տոննայի դիմաց։

Այսօրվա դրությամբ հանրապետությունից արտահանվել է նաև 10 100 տոննա կաղամբ և ծաղկակաղամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1965 տոննայի դիմաց, 2770 տոննա բողկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 750 տոննայի դիմաց, 1450 տոննա կանաչի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 880 տոննայի դիմաց։

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Իրանի Իսլամական Հանրապետություն։–0–